ԵԽ-ն 2,8 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանում փախստականների խնդիրների լուծմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    87%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    77%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    58%
    9 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    87%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    87%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    56%
    3 կմ/ժ
  • Արցախ 13°C
    85%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ԵԽ-ն 2,8 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանում փախստականների խնդիրների լուծմանը

ԵԽ-ն 2,8 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանում փախստականների խնդիրների լուծմանը

Եվրոպայի խորհուրդն ապրլի 11-ին կներկայացնի Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու Եվրոպայի խորհրդի միջոցառումների համալիր փաթեթը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 2․8 միլիոն եվրո։

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետությունում Եվրոպայի խորհրդի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, գործողությունների փաթեթը կազմվել է Եվրոպայի խորհրդի Միգրացիայի և փախստականների հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի՝ 2023 թվականի հոկտեմբերի 11-13-ին Հայաստան այցի արդյունքների հիման վրա, որի ընթացքում Հայաստանի իշխանությունների հետ համատեղ սահմանվել են Հայաստանի համար աջակցության կոնկրետ ոլորտները՝ Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրին (2023-2026թթ․) և Միգրացիայի և ապաստանի համատեքստում խոցելի անձանց պաշտպանության գործողությունների ծրագրին (2021-2025թթ․) համահունչ:

Արձագանքման փաթեթի շրջանակներում, որը Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրի (2023-2026թթ․) անբաժանելի մասն է,   Եվրոպայի խորհուրդը նշում է 2023 թվականին Հայաստան բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը, հատկապես խոցելի խմբերում ընդգրկված փախստական երեխաների և կանանց իրավունքների պաշտպանությունը, փախստականներին ընդունած համայնքներին, մարդու իրավունքների պաշտպանության հաստատություններին աջակցություն, Հայաստանի առողջապահության համակարգում Ղարաբաղից բուժաշխատողների լիարժեք ինտեգրում, ինչպես նաև հոգեբանական աջակցության տրամադրում:

Արձագանքման փաթեթի շրջանակներում Եվրոպայի խորհուրդը նախաձեռնել է չորս նոր ծրագիր և լրացուցիչ բաղադրիչներ է ներառել երկու ընթացիկ ծրագրում:

Թեմայի այլ նորություններ