Եկել 4․5 հոգով նստել եք, ձև եք անում, թե իրար չեք ճանաչում, բերանս չբացեմ․ Սիմոնյանը՝ ընդդիմությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    37%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    55%
    11 կմ/ժ
  • Լոռի 14°C
    74%
    14 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    72%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    32%
    15 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    38%
    13 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    37%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    29 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 20°C
    62%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Եկել 4․5 հոգով նստել եք, ձև եք անում, թե իրար չեք ճանաչում, բերանս չբացեմ․ Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Եկել 4․5 հոգով նստել եք, ձև եք անում, թե իրար չեք ճանաչում, բերանս չբացեմ․ Սիմոնյանը՝ ընդդիմությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում իր ելույթի ընթացքում անդրադարձավ խորհրդարանական ընդդիմությանն ու նրանց կողմից Կառավարության հասցեին հնչող մեղադրանքներին։

«Զարմանում եմ, որ, մեր գործընկերների կարծիքով, կարելի է 2018, 2021, 2022 թվականի սեպտեմբերից հետո իրադարձությունները համեմատել ու փորձել դրա շուրջ որևէ բան գեներացնել։ Իրականությունն այսօր շատ արագ է զարգանում, և Կառավարությունը դրա հետ հաշվի նստելու պարտավորություն ունի․ ի՞նչ է խոսք տվել ընդդիմությունն ու ի՞նչ է կատարել․ դուք դուրս եկաք փողոց, ասացիք՝ կվերադառնանք մեր օրակարգով, բայց մենք դա չենք տեսնում, ժողովրդավարական լեզվով ասած՝ ծուռը նստենք, դուզը խոսենք, ո՞րն է ձեր օրակարգը՝ ի՞նչի եք եկել՝ կգնաք ու ձեր ընտրողներին կբացատրեք, որովհետև մեր և ձեր ընտրողները տարբեր են»,- ասաց նա։

Այնուհետև Սիմոնյանը դիմեց ընդդիմադիր մի քանի պատգամավորի և պատասխանեց վերջիներիս կողմից հնչող քննադատություններին:

«Պարոն Մինասյանն ասում է՝ հրաժարական տվեք, այսինքն՝ այդքան օրհասակա՞ն է վիճակը, որ հրաժարական է պետք, նոր բան կա՞ ասելու, դուք բոլորով հրաժարական տվեք, ու նոր ընտրություն կունենանք, բա խի՞ հրաժարական չեք տալիս, իրար մեջ համաձայնության չեք գալիս, ասելիքը չեք արել. մեզ սպանելուց բռնած՝ ինչ ասես՝ խոսք տվեցիք մարդկանց, բայց ի՞նչ արեցիք որպես ընդդիմություն։

«Տիկին Կյուրեղյան, ես շատ եմ սիրում ձեր ելույթները, որովհետև միշտ համեմված են անիմաստ բանով, հիմնականում ասում է  ու գնում, որ իրեն չպատասխանեն։  

Աննա Գրիգորյանը պաշտպանում է ՀԱՊԿ-ին, բա մեղադրելուց առաջ խի՞ չէիք ասել, որ դա ՀԱՊԿ տարածք է, դուք պրոռուսական ընդդիմություն եք, գնացել եք, 10 հոգի Երևանի կենտրոնում գնդակահարած մարդու ցուցակով եկել եք ստեղ, դաշնակցականին ծեծով սպանած մարդու ցուցակով եկել եք ստեղ, բարոյականությունից եք խոսում»,- նշեց նա:

ԱԺ նախագահը, խոսքը եզրափակեց, ասաց. «Եկել, 4․5 հոգով նստել եք, ձև եք անում, թե իրար չեք ճանաչում, բերանս չբացեմ, չպատմեմ ամեն ինչ»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

 

Թեմայի այլ նորություններ