Ձեր սնած ոգով, հայրենասեր դաստիարակությամբ են այսօր մեր որդիներն ու դուստրերը պահում ու փայփայում հայրենիքը. ԿԳՄՍ նախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    77%
    17 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 10°C
    95%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 14°C
    49%
    11 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    5 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    77%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    77%
    17 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    61%
    9 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Ձեր սնած ոգով, հայրենասեր դաստիարակությամբ են այսօր մեր որդիներն ու դուստրերը պահում ու փայփայում հայրենիքը. ԿԳՄՍ նախարար

Ձեր սնած ոգով, հայրենասեր դաստիարակությամբ են այսօր մեր որդիներն ու դուստրերը պահում ու փայփայում հայրենիքը. ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Ապրիլի 7-ի առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ապրիլի 7-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, որը եզակի խորհուրդ ունի, և իզուր չէ, որ այն կոչում ենք նաև Մայրության և գեղեցկության տոն:

Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ տոնի կապակցությամբ, թող ձեր գեղեցկությունը սրբագործվի մայրությամբ: Խոնարհումս արիասիրտ զավակներ ծնած մայրերին:

Ձեր սնած ոգով, հայրենասեր, պատվախնդիր և գիտելիքահենք դաստիարակությամբ են այսօր մեր որդիներն ու դուստրերը պահում ու փայփայում հայրենիքը: Երիտասարդ սերնդի յուրաքանչյուր ձեռքբերում, ապագայի յուրաքանչյուր նվաճում ձեր սիրո ու նվիրումի, բարու ու գեղեցիկի նկատմամբ անսպառ հավատի հիմքն ունեն:

Ձեր մտքի ուժով է այսօր նաև կայանում կրթությունը, ձեր անսպառ երևակայությամբ է նաև արարվում մշակույթը, հոգու և մարմնի ներդաշնակ ամրությամբ են նաև ձեռք բերվում բոլոր նվաճումները։ Շնորհավորում եմ ձեզ և մաղթում քաջառողջություն, անսպառ ուժ ու եռանդ՝ բարին ստեղծելու և գեղեցիկն արարելու համար։ Երջանի՛կ եղեք»:

Թեմայի այլ նորություններ