Դուք ոչ թե առաջնորդել եք, այլ հետապնդել եք ժողովրդին. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    27%
    11 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    39%
    28 կմ/ժ
  • Լոռի 14°C
    87%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    76%
    5 կմ/ժ
  • Արարատ 24°C
    22%
    11 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    72%
    8 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    27%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    88%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    27%
    11 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    49%
    16 կմ/ժ
  • Արցախ 15°C
    74%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17746
  • Դոլար = 388.501

Դուք ոչ թե առաջնորդել եք, այլ հետապնդել եք ժողովրդին. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Դուք ոչ թե առաջնորդել եք, այլ հետապնդել եք ժողովրդին. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Երբ մեր գործընկերները հարցնում եմ, թե ինչու է վարչապետը գնացել Տավուշի մարզ և խոսել ժողովրդի հետ, իմացեք՝ սա կոչվում է առաջնորդություն: Սա նշանակում է գնալ և ժողովրդին առաջնորդել՝ առաջինը ասել այն, ինչը դու գիտես, որ միանշանակ չի ընկալվելու, ինչը դու գիտես, որ առաջացնելու է հարվածներ, բայց դա է առաջնորդությունը: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց պատգմավոր Հայկ Կոնջորյանը:

Կոնջորյանը նշեց, որ ներկայիս ընդդիմության կառավարող վերնախավը ոչ թե գնացել է ժողովրդի առջևից, այլ ժողովրդի հետևից, որովհետև չի ցանկացել ինքն ասել ժողովրդին ճշմարտությունը, որովհետև ժողովրդի հետևից գնալով պատրսպարվել է ժողովրդի հետևում:

«Եթե խոսում ենք առաջնորդության մասին, դուք ոչ թե առաջնորդել եք, այլ հետապնդել եք ժողովրդին, դուք ժողովրդին մղել եք առջև դեպի մարտահրավերները, դուք ժողովրդին այլ բան եք ասել, բայց իրենց մեջքի հետևում մի այլ բան եք խոսել»,- ասաց Կոնջորյանը:

Մանրամասները տեսանյութում

Թեմայի այլ նորություններ