Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    17 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    71%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    83%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    97%
    6 կմ/ժ
  • Արարատ 18°C
    36%
    8 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    88%
    10 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    83%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    17 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    67%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    96%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ

Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ

Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիան հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: հայտարարության մեջ ասված է.

«Ամեն ապրիլի 24-ին Թուրքիայի Հանրապետությունում պետությունը, կառավարությունն ու բյուրոկրատիան սկսում են պայքարել ճշմարտության դեմ՝ մտահոգվելով, թե ով և ինչպես կանվանի տեղի ունեցածը։

Ամեդա փաստաբանների պալատն ամեն տարի բռնաճնշումների է ենթարկվում այդ պայքարում իր մասնակցության համար՝ բախվելով իր դեմ հարուցված հետաքննություններին և դատական գործընթացներին:

Տեղահանություն, ցեղասպանություն, կոտորած... ինչ բառ էլ ընտրես, ճշմարտության ձգտող յուրաքանչյուր ոք գիտի, որ իր ճանապարհը երկար է ու խոչընդոտներով լի։ Իսկ ժխտողականությունը մարդու իրավունքների համապարփակ, ազդեցիկ, տևական ու տարածված խախտում է: Ուստի, չնայած դատական ​​բոլոր չարաշահումներին, մենք երբեք հետ չենք կանգնի հայ ժողովրդի ապրածի ճշմարտությունը բացահայտելու կոչից և անցյալի հետ առերեսվելու անհրաժեշտությունից։ Մենք կիսում ենք հայ ժողովրդի ցավը և հարգանքով հիշում Ցեղասպանության զոհերին»։

Հայտարարությամբ հանդես են եկել նաև Թուրքիայի խորհրդարանում ներկայացված «Ժողովրդավարական շրջաններ» ձախ կուսակցության ներկայացուցիչները։

«1915 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության տարելիցին մենք հայտարարում ենք, որ շարունակելու ենք պայքարել ճշմարտությունը բացահայտելու համար։ Մենք կիսում ենք հայ և ասորի ժողովուրդների ցավն ու հարգանքով հիշում զոհերին»,- ասված է հայտարարության մեջ։

Թեմայի այլ նորություններ