«Դա տպավորություն է».Փաշինյանը՝ Բաքվի՝ Ալա Աթայի հռչակագրով սահմանազատումից հրաժարվելու Միրզոյանի հայտարարության մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    55%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    28 կմ/ժ
  • Լոռի 11°C
    91%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    12 կմ/ժ
  • Արարատ 17°C
    61%
    18 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    75%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    55%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    69%
    22 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    55%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    60%
    13 կմ/ժ
  • Արցախ 14°C
    91%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

«Դա տպավորություն է».Փաշինյանը՝ Բաքվի՝ Ալա Աթայի հռչակագրով սահմանազատումից հրաժարվելու Միրզոյանի հայտարարության մասին

«Դա տպավորություն է».Փաշինյանը՝ Բաքվի՝  Ալա Աթայի հռչակագրով սահմանազատումից հրաժարվելու Միրզոյանի հայտարարության մասին

Արարատ Միրզոյանի հայտարարությունը ոչ  մի կերպ չէր կարող վերաբերել սահմանազատման, սահմանագծման  հանձնաժողովներին, Միրզոյանը խոսում էր խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ վերջերս Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը հրաժարվում է Ալա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատում իրականացնել:

«Ես էլ դրա մասին ասել եմ, որ մենք խոսում ենք այս փուլում ընդհանուր գործընթացից մեր տպավորությունների մասին: Մյուս կողմից էլ նաեւ իմ բացման խոսքում արված հղումները ակնհայտ են դարձնում, որ ձեռք բերված պայմանավորվածությունները 2022-ի հոկտեմբերի 6-ի եւ 2022-ի հոկտեմբերի 31-ի, 2023-ի մայիսի 14-ի եւ հուլիսի 15-ի, որ Ալմա Աթայի հռչակագիրը պետք է լինի խաղաղության գործընթացի հիմնական սկզբունքը, եւ սահմանազատման ու սահմանագծման գործընթացի քաղաքական հենքը: Սա է պայմանավորվածությունները, եւ դրանց վրա շարունակում ենք աշխատել, շարունակում ենք կառուցել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, պետք է հույս դնել միայն սեփական ուժերի վրա, եւ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան հենց հույսը ինքդ քեզ վրա դնելու արտահայտություններից եւ ձեւրից մեկն է. «Դա հարաբերությունների մի ձեւ է, երբ դու ունես հնարավորություն քո օրակարգի խնդիրները քննարկել ավելի ու ավելի լայն շրջանակի հետ:  Նման դեպքում դու հույսդ դնում ես քեզ վրա: Սա մտածողության այն փոփոխություններից մեկն ո, որի մասին ասում էի: Լավ կլինի, որ այդ փոփոխությունն արձանագրվի մեր մտածողության մեջ: Իսկ դրա լավագույն ձեւերից մեկը դա Սահմանադրության մեջ արձանագրելն է»,-ասաց ՀՀ վարչապետը:

Թեմայի այլ նորություններ