Դա խրճիթ չէ, տներ են, որտեղ շինարարական կամ սակրավոր ջոկատը բնակվում է. լրագրողի հարցը զայրացրեց ԱԺ խոսնակին
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    82%
    0 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 10°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    98%
    2 կմ/ժ
  • Արարատ 16°C
    72%
    2 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    64%
    8 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    82%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    95%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    82%
    0 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    85%
    5 կմ/ժ
  • Արցախ 16°C
    50%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21717
  • Դոլար = 388

Դա խրճիթ չէ, տներ են, որտեղ շինարարական կամ սակրավոր ջոկատը բնակվում է. լրագրողի հարցը զայրացրեց ԱԺ խոսնակին

Դա խրճիթ չէ, տներ են, որտեղ շինարարական կամ սակրավոր ջոկատը բնակվում է. լրագրողի հարցը զայրացրեց ԱԺ խոսնակին

«Դա խրճիթ չէ, դրանք տներ են, որտեղ շինարարական կամ սակրավոր ջոկատը բնակվում է և ապահովված է ամեն ինչով՝ բացի անվտանգության նորմերի պահպանումից, որոնք էլ խախտվել են, և որի հետևանքով տեղի է ունեցել այդ դեպքը»:

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակավորային վաշտի կացարանի հրդեհի դեպքին և դրա ողբերգալի հետևանքներին:

Դիտարկմանը՝ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե հակառակորդը լավն է, Սիմոնյանն ասաց՝ շղարշ փռել և ցույց տալ, թե հակառակորդը վատը չէ, նման բան չկա:

«Հակառակորդը վատն է և ամեն րոպե փորձում է մեզ վրա հարձակվել, քանի դեռ չենք ուժեղացել, որպեսզի կարողանանք նրան հակահարված տալ: Ցավում եմ, որ սեպտեմբերի 13-ի ժամանակ այսպես միահամուռ կերպով չեկաք ու չասացիք՝ ինչո՞ւ չեք գովում մեր պաշտպանության նախարարին, մեր տղաներին, որոնք սույն ժամանակահատվածի ներխուժման ժամանակ այնպիսի հակահարված տվեցին, որն իրական առաջխաղացում կանգնեցրեց: Եթե այդ օրը լավ հակահարված չլիներ, թշնամին կարող էր հասնել մինչև Նախիջևան»,- նշեց ԱԺ խոսնակը:

Վերջինիս խոսքով՝ ներխուժմանը դիմագրավել հաջողվել է բանակում բարեփոխումների շնորհիվ, որոնք էլ շարունակվում են մինչև հիմա:

«Դուք մոռանում եք նաև, որ ՀՀ զինված ուժերը երկու տարի առաջ մեծ պատերազմի մեջ է եղել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Բանակի համար ամեն ինչ գնվում է, չկա գումարի խնդիր»,- ընդգծեց նա:

Թեմայի այլ նորություններ