Չինաստանի ԱԳ նախարարը հայտնել է երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    88%
    0 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    94%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    68%
    11 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    90%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    88%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    81%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    88%
    0 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    72%
    3 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Չինաստանի ԱԳ նախարարը հայտնել է երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին

Չինաստանի ԱԳ նախարարը հայտնել է երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին

Բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն բանակցային սեղանի շուրջ, և որքան շուտ սկսվեն բանակցությունները, այնքան շուտ խաղաղություն կհաստատվի։ Ինչպես Պեկինից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին մարտի 7-ին հայտարարեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Վանգ Յին։

«Մեր բոլոր ջանքերը մատնանշում են մեկ նպատակ, այն է՝ ճանապարհ հարթել հակամարտությունը դադարեցնելու և խաղաղ բանակցություններ սկսելու համար»,- ասաց Չինաստանի արտգործնախարարը՝ պատասխանելով Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության մասին հարցին։

Նա հավելեց, որ Պեկինը աջակցում է խաղաղության միջազգային համաժողովի անցկացմանը, որն նախատեսում է բոլոր կողմերի հավասար մասնակցությունը։ ԱԳ նախարարն ընդգծեց, որ միջազգային համաժողովը պետք է ճանաչվի թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի կողմից և ապահովի արդար քննարկումներ խաղաղության ծրագրերի վերաբերյալ։

Մյուս հարցերում Չինաստանի ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ Չինաստան-Եվրամիություն հարաբերությունները առաջ կընթանան «սահուն կերպով կանաչ լույսերի տակ»։

«Երկու կողմերը պետք է արդարացիորեն բնութագրվեն որպես գործընկերներ: Համագործակցությունը պետք է լինի հարաբերությունների որոշիչ հատկանիշը, ինքնավարությունը՝ դրա առանցքային արժեքը, իսկ ապագան լինի փոխշահավետ», - ասաց նա:

Չինաստանի ԱԳ նախարարը հայտարարեց առանց վիզայի քաղաքականություն եվրոպական 6 երկրների համար՝ Շվեյցարիա, Իռլանդիա, Հունգարիա, Ավստրիա, Բելգիա և Լյուքսեմբուրգ։ Նա հայտնեց նաև, որ իրենք շարունակելու են ընդլայնել առանց վիզայի ռեժիմի «բարեկամների շրջանակը»։

Չինաստանի արտգործնախարարը «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունը բնութագրեց որպես «համընդհանուր զարգացման շարժիչ և աշխարհի արդիականացման արագացուցիչ»: Նրա խոսքով՝ ներկա «միջազգային անկայուն միջավայրում» Չինաստանը հաստատապես «խաղաղության, կայունության և առաջընթացի ուժ» է լինելու։

Խոսելով Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների մասին՝ Վանգ Յին հայտնեց, որ խաղաղ գոյակցությունը հարաբերությունների հիմքն է՝ շեշտելով՝ հակամարտության հետևանքները «անպատկերացնելի» են։

ԱԳ նախարարը նշեց, որ Չինաստանն աջակցում է Պաղեստինին՝ դառնալու ՄԱԿ-ի լիիրավ անդամ։

Վանգ Յին նաև մեծ կարևորություն հատկացրեց արհեստական ինտելեկտի համաշխարհային կառավարման զարգացմանն ու անվտանգությանը։

Թեմայի այլ նորություններ