Չեք ասում՝ ՀՀ վարչապետ, փոխարենը դողդողալով արտասանում եք երրորդ երկրի ներկայացուցչի անունը․ Թունյանը՝ ընդդիմությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    45%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    58%
    20 կմ/ժ
  • Լոռի 14°C
    74%
    14 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    75%
    1 կմ/ժ
  • Արարատ 20°C
    30%
    16 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    36%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    45%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    29 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    55%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 20°C
    62%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Չեք ասում՝ ՀՀ վարչապետ, փոխարենը դողդողալով արտասանում եք երրորդ երկրի ներկայացուցչի անունը․ Թունյանը՝ ընդդիմությանը

Չեք ասում՝ ՀՀ վարչապետ, փոխարենը դողդողալով արտասանում եք երրորդ երկրի ներկայացուցչի անունը․ Թունյանը՝ ընդդիմությանը

«Կարող եմ բազմաթիվ փաստեր նշել, որ միտումնավոր աշխատում եք Հայաստանի պետական շահերի դեմ»:

Այս մասին Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ խոսելով խորհրդարանական ընդդիմության մասին։

«Մի բացառություն կար, որ գոնե խորհրդարանական դիվանագիտության մեջ միասնական մոտեցում ունեինք, բայց դա էլ է այս վերջերս կոտրվել։ Եվրանեսթում պատվիրակությամբ, որ գնացել էինք, ՀՀ առաջարկին չէր սատարում ադրբեջանական պատվիրակությունն ու մեր պատվիրակության ընդդիմադիր անդամները։ ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը ամեն ինչ անում է, որ Հայաստանի հեղինակությունը նվազի»,- ասաց նա։

Այնուհետև Թունյանը շարունակեց․ «Ոնց որ ինչ-որ բան ձեզ կանգնեցնի։ Այսինքն՝ ասում եք՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, չեք ասում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց դրանից Նիկոլ Փաշինյանը դադարո՞ւմ է վարչապետ լինել, դա ի՞նչ մոտեցում է։ Եթ դուք ՀՀ ժողովրդի կողմից ընտրված մարդու պաշտոնը չեք ասում, բայց դրա փոխարեն երրորդ երկրի մամուլի քարտուղարի պաշտոնը դողդողալով արտասանում եք, դա ի՞նչ է նշանակում»։

Թեմայի այլ նորություններ