Ցեղասպանության թանգարանն աշխատում է ԼՂ հարցը գիտական լայն հանրությանը ներկայացնելու ուղղությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    13%
    7 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    22%
    6 կմ/ժ
  • Լոռի 24°C
    39%
    12 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    48%
    14 կմ/ժ
  • Արարատ 29°C
    15%
    2 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    48%
    14 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    13%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    33%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    13%
    7 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    21%
    15 կմ/ժ
  • Արցախ 23°C
    44%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.18523
  • Դոլար = 388.602

Ցեղասպանության թանգարանն աշխատում է ԼՂ հարցը գիտական լայն հանրությանը ներկայացնելու ուղղությամբ

Ցեղասպանության թանգարանն աշխատում է ԼՂ հարցը գիտական լայն հանրությանը ներկայացնելու ուղղությամբ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ձևավորվել է աշխատանքային խումբ, որն իրականացնում է արցախյան հիմնահարցի, Արդբեջանի և Նախիջևանի հայության նկատմամբ 20-21-րդ դարերում իրականացված բռնությունների ուսումնասիրություն: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով 2020 թվականի կատարած աշխատանքները՝ նշեց, որ խմբի աշխատանքներն օտար լեզվով հասանելի են դարձվելու այլ երկրների գիտական հանրությանը:  

«Նախորդ տարվա 44-օրյա պատերազմի ժամանակ ընդգծվեց այն հանգամանքը, որ զգալի խնդիր ունենք մեր հարցերն օտար լեզուներով, գիտականորեն ներկայացնելու դրսի գիտական հանրությանը: Այդ իսկ պատճառով մենք մեր ներքին ռեսուրսների հաշվին ձևավորեցինք խումբ, որն ուսումնասիրելու է արցախյան հիմնահարցը, Արդբեջանի և Նախիջևանի հայության նկատմամբ 20-21-րդ դարերում իրականացված բռնությունները: Ու նրանց աշխատանքները գիտականորեն օտար լեզվով ներկայցնելու ենք: Արդյունքներն  իհարկե, միանգամից չեն դրսևորվի, բայց առաջիկայում վստահաբար կլինեն»,- ասաց Հարություն Մարությանը: Խմբում ներկայում ընդգրկված է երեք գիտաշխատող: Հարություն Մարությանը հույս հայտնեց, որ այդ ձևավորված խումբը կդառնա արդեն բաժին:

Ներկայացնելով առաջիկա անելիքները՝ Հարություն Մարությանը նշեց, որ ԳԱԱ հայագիտության և հումանիտար բաժանմունքի, ԵՊՀ-ի հետ միասին որոշել են այս տարվա սեպտեմբերի 16-18-ն անցկացնել գիտաժողով՝ «Հայոց ցեղասպանության և հայկական պահանջատիրության և արցախյան հիմնահարցի խաչմերուկներում. հետահայաց գնահատումներ և հեռանկարներ» խորագրով:

Առաջիկայում թանգարանի ուշադրության կենտրոնում են լինելու նաև Հայոց ցեղասպանության թեմատիկայով դասավանդման հետ կապված հարցերը: Ոլորտը հանգամանալից ուսումնասիրելու, խնդիրները վերհանելու, քննարկելու նպատակով 2022 թվականին նախատեսվում է անցկացնել գիտաժողով՝ «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» խորագրով:

«Պետք է վերհանենք, հասկանանք, թե ինչպես է դասավանդվում Հայոց ցեղասպանությունը թե դրսում, թե ներսում, ինչ խնդիրներ կան, ինչպես դրանք լուծել: Կարծում եմ, որ այստեղ աշխատելու տեղ կա»,- ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը:

Թեմայի այլ նորություններ