Բրյուսելում վերահաստատեցի Հայաստանին աջակցելու ԱՄՆ-ի հանձնառությունը․ Սամանթա Փաուեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    55%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    58%
    20 կմ/ժ
  • Լոռի 14°C
    74%
    14 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    75%
    1 կմ/ժ
  • Արարատ 18°C
    30%
    16 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    36%
    9 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    55%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    29 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    55%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 20°C
    62%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Բրյուսելում վերահաստատեցի Հայաստանին աջակցելու ԱՄՆ-ի հանձնառությունը․ Սամանթա Փաուեր

Բրյուսելում վերահաստատեցի Հայաստանին աջակցելու ԱՄՆ-ի հանձնառությունը․ Սամանթա Փաուեր

Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը հայտարարել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում հայկական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է Հայաստանին աջակցելու ԱՄՆ-ի հանձնառությունը։

Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Անցյալ շաբաթ Բրյուսելում վերահաստատեցի Միացյալ Նահանգների հանձնառությունը ՝ աջակցելու Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների խորացմանը, տնտեսության ընդլայնմանը և պայծառ ապագա կառուցելու ձգտումներին»,- ասվում է գրառման մեջ։

Սամանթա Փաուերը նաև գրառմանը կից տեսանյութ է հրապարակել, որում հայտարարել է, որ 2022 թվականից սկսած՝ ԱՄՆ ՄԶԳ-ն կրկնապատկել է ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ։ 

«Դա ներառել է կանանց և երիտասարդների վերապատրաստում՝ նոր տնտեսության պայմաններում նրանց ավելի մրցունակ դարձնելու նպատակով։ Դա ներառել է աշխատանք Հայաստանի կառավարության հետ ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով նոր կարգավորումներ ընդունելու, արտահանումն ու ներմուծումն ավելացնելու համար։  Այս ամենը տվել են իրենց արդյունքները, և մենք տեսնում ենք Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև առևտրի աճը, որն անցած տարի փաստացի կազմել է 17 տոկոս։ Ես հնարավորություն ունեցա վարչապետ Փաշինյանին հայտնելու, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը պատրաստվում է 33 միլիոն դոլարի հավելյալ ներդրում անել այս կարևոր առաջընթացը զարգացնելու համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, ԱՄՆ-ի ժողովուրդը, մենք բոլորս վճռական ենք Հայաստանին օգնելու հարցում՝ ցույց տալու, որ ժողովրդավարությունը իսկապես արդյունք է տալիս»,- ասել է Փաուերը։ 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 5-ին Բրյուսելում հանդիպել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ:

Թեմայի այլ նորություններ