Բրյուսելի հանդիպումն այն մասին չէ, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն գալու են ու լուծեն մեր խնդիրները. վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    59%
    9 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    47%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    70%
    8 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 17°C
    41%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    66%
    3 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    59%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    74%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    59%
    9 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    48%
    2 կմ/ժ
  • Արցախ 13°C
    78%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Բրյուսելի հանդիպումն այն մասին չէ, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն գալու են ու լուծեն մեր խնդիրները. վարչապետ

Բրյուսելի հանդիպումն այն մասին չէ, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն գալու են ու լուծեն մեր խնդիրները. վարչապետ

Ապրիլի 5-ի Բրյուսելի հանդիպումն այն մասին չէ, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն գալու են ու լուծեն մեր խնդիրները, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա կարևոր եմ համարում բարձրաձայնել, որովհետև մեզանում երբեմն արհեստական, երբեմն էլ ոչ արհեստական սպասումներ են ձևավորվում, որ ինչ-որ բարեկամներ կամ դաշնակիցներ պետք է գան ու լուծեն մեր խնդիրները»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի` պետք է ամրացնել  այն գիտակցումը, որ մեր բոլոր խնդիրները մենք պետք է լուծենք:

«Դրանք մեր խնդիրներն են, սա, ի դեպ, ինքնիշխանության հոգեբանական բանաձևն է, որովհետև ինքնիշխանություն նշանակում է սեփական խնդիրների գիտակցում ու դրանց լուծման գնալու պատրաստակամություն»,- ասաց վարչապետը:

Թեմայի այլ նորություններ