Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    8%
    6 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    18%
    11 կմ/ժ
  • Լոռի 22°C
    48%
    11 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    56%
    8 կմ/ժ
  • Արարատ 31°C
    12%
    1 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    55%
    9 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    8%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    53%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    8%
    6 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    20%
    6 կմ/ժ
  • Արցախ 21°C
    54%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17465
  • Դոլար = 388.08

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Գերմանիայի Քիլի համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել «Արցախի մշակութային ժառանգությունը. Հայոց պատմությունը և դրա հետքերը Լեռնային Ղարաբաղում» խորագրով ժողովածուն (խմբագիրներ՝ Անդրեաս Մյուլլեր, Հարություն Հարությունյան, Դագմար Հելլեր և Մարտին Թամքե), որի շնորհանդեսը պետք է տեղի ունենար մարտի 6-ին Բեռլինում:

 monumentwatch.org կայքը գրում է, որ ադրբեջանական գրեթե բոլոր թելեգրամյան ալիքներով  շնորհանդեսը խափանելու նախաձեռնությունները, ցավոք, հաջողեցին։
 
Նախատեսված ամսաթվից մեկ օր առաջ՝ մարտի 5-ին, կազմակերպիչները՝ Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհուրդը (DGAP) և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը (KAS) չեղյալ հայտարարեցին միջոցառումը, և այն անցկացրեցին հեռավար: Պատճառը նշվում է հետևյալ կերպ. «Զանգվածային արշավ միջոցառման դեմ և էսկալացիայի վտանգ»: Չի նշվում, թե կոնկրետ ով է կազմակերպել և իրականացրել «զանգվածային արշավը գրքի շնորհանդեսի չեղարկման համար»։
 
Խմբագիրներ Անդրեաս Մյուլլերը, Հարություն Հարությունյանը, Դագմար Հելլերը և Մարտին Թամքեն մարտի 11-ին հայտարարություն տարածել են, որում ի մասնավորի նշվում է․ «2024 թվականի մարտի 6-ին Գերմանիայի արտաքին քաղաքականության խորհուրդը (DGAP) Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի (KAS) հետ համատեղ նախատեսում էր անցկացնել մեր կողմից խմբագրված «Արցախի մշակութային ժառանգությունը. հայոց պատմությունը և նրա հետքերը Լեռնային Ղարաբաղում» հատորի շնորհանդեսը։ Միջոցառման նպատակն էր գիտական սիմպոզիումի շրջանակներում ներկայացնել գիրքը և ուշադրություն հրավիրել վտանգված հայկական մշակութային ժառանգության վրա՝ կապված Արցախից/Լեռնային Ղարաբաղից հայերի արտագաղթի և Ադրբեջանի կողմից տարածաշրջանի գրավման հետ: Նման վտանգը երևում է հատկապես Նախիջևանում Ադրբեջանի կառավարության կործանարար մշակութային քաղաքականության լույսի ներքո, որտեղ ոչնչացվել են հայկական մշակութային արժեքները, եկեղեցիները, վանքերը, գյուղական կառույցները և նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները:
 
Ադրբեջանի դեսպանատան և Ադրբեջանի ՀԿ-ների զանգվածային ճնշման պատճառով միջոցառումը չեղարկվեց և անցկացվեց թվային ձևաչափով։ Գերմանիայում Ադրբեջանի դեսպանությունը հորդորել է Գերմանիայի արտաքին քաղաքականության խորհրդին և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամին՝ զերծ մնալ ենթադրյալ կողմնակալ միջոցառումներ անցկացնելուց։ Այս պահանջն ուղեկցվել է անձնական սպառնալից նամակներով։ Ավելին, զանգվածային նամակագրության արշավ է սկսվել, որը հավանաբար կազմակերպվել է դեսպանատան կողմից, օգտագործելով նմանատիպ տեքստեր: Բացի այդ, հայտարարվեց, որ Բեռլինում միջոցառման վայրի անմիջական հարևանությամբ տեղի կունենա ադրբեջանամետ ցույց:
 
Որպես գրքի խմբագիրներ, մեզ խորապես անհանգստացնում է ազատական-դեմոկրատական երկրում նման կերպ հանրային գիտական միջոցառումը չեղարկելը և հնչեցվող վտանգները: Մենք վիրավորական և անհիմն ենք համարում «իսլամաֆոբ» պիտակավորումը նման սիմպոզիումի ծրագրում, որը կենտրոնանում է մշակութային ժառանգության պաշտպանության վրա: Մենք հիասթափված ենք փոքրամասնությունների մտահոգությունների և նրանց մշակութային ժառանգության պահպանման համար կարևոր իրադարձությունը պատշաճ կերպով պաշտպանելու պետական իշխանությունների կողմից պատրաստակամության բացակայությունից:
 
Մենք բողոքում ենք Ադրբեջանի դեսպանատան գործողությունների դեմ և կոչ ենք անում քաղաքական հայտարարություն անել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին հարաբերությունների համար պատասխանատու կառույցներին։ Մենք կոչ ենք անում մեր երկրի ազատ մամուլին ընդգծել և փաստագրել օտար ինքնավար պետության կողմից խոսքի ազատությունը սահմանափակելու փորձերը։ Ընդհանուր առմամբ, մենք կոչ ենք անում Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը և միջազգային հանրությանը անհապաղ միջամտել՝ չնայած բոլոր խոչընդոտներին՝ պաշտպանելու Արցախ/Լեռնային Ղարաբաղում վտանգված մշակութային ժառանգությունը։
 
Քիլ, 11 մարտի, 2024 թ.
Պրոֆեսոր դոկտոր Անդրեաս Մյուլլեր, Քիլ
Պրոֆեսոր դոկտոր Մարտին Թամչկե, Գյոնգեն
Պրոֆեսոր Հարություն Հարությունյան, Երևան
Պրոֆեսոր Դագմար Հելլեր, Բենսհայմ»։
monumentwatch.org -ը շնորհակալություն է հայտնել պրոֆեսոր Թեսսա Հոֆմանին՝ նյութերը տրամադրելու համար։

Թեմայի այլ նորություններ