Բաքուն Ֆրանսիային կոչ է անում դադարեցնել «սադրիչ» հայտարարությունները և չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    17%
    7 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    23%
    5 կմ/ժ
  • Լոռի 24°C
    39%
    10 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    48%
    13 կմ/ժ
  • Արարատ 27°C
    17%
    2 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    48%
    14 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    17%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    36%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    17%
    7 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    23%
    14 կմ/ժ
  • Արցախ 23°C
    43%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.18523
  • Դոլար = 388.602

Բաքուն Ֆրանսիային կոչ է անում դադարեցնել «սադրիչ» հայտարարությունները և չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին

Բաքուն Ֆրանսիային կոչ է անում դադարեցնել «սադրիչ» հայտարարությունները և չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Ֆրանսիայի վարչապետ  Գաբրիել Աթալի՝ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունները։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Մենք խստորեն դատապարտում ենք Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալի՝ մարտի 20-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ արված հայտարարություններն ընդդեմ Ադրբեջանի, որով «միակողմանի պաշտպանում են Հայաստանին։

Եվս մեկ անգամ կոչ ենք անում ֆրանսիական կողմին դասեր քաղել սեփական պատմությունից, չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին և վերջ դնել «սադրիչ» հայտարարություններին»,- հայտարարել է Այխան Հաջիզադեն։։

Հաջիզադեն համոզված է, որ ադրբեջանական կողմի գործողությունները լիովին համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, ինչպես նաև հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևերին, որի մշտական անդամ է Ֆրանսիան։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի, աբսուրդ է, որ Ֆրանսիան առանց որևէ պատճառաբանության մեղադրում է Ադրբեջանին ուժի կիրառման մեջ։

«Եվս մեկ անգամ կոչ ենք անում ֆրանսիական կողմին դասեր քաղել սեփական պատմությունից, չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին և վերջ դնել նման սադրիչ հայտարարություններին»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ Գաբրիել Աթալը Ադրբեջանից պահանջել էր «դուրս բերել իր ուժերը օկուպացված դիրքերից»՝ նկատելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ինքն է խոստովանել, որ ադրբեջանական ուժերը առաջ են անցել հայկական տարածքի մի քանի կետերից»։

Թեմայի այլ նորություններ