ԱԺ-ն ընդունեց 27 տարին լրացած և բանակից խուսափած անձանց առնչվող նախագիծը. նստաշրջանի օրակարգը սպառվեց
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    14%
    7 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    18%
    9 կմ/ժ
  • Լոռի 24°C
    39%
    12 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    48%
    14 կմ/ժ
  • Արարատ 30°C
    15%
    2 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    48%
    14 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    14%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    33%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    13%
    7 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    21%
    15 կմ/ժ
  • Արցախ 23°C
    44%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.17454
  • Դոլար = 388.08

ԱԺ-ն ընդունեց 27 տարին լրացած և բանակից խուսափած անձանց առնչվող նախագիծը. նստաշրջանի օրակարգը սպառվեց

ԱԺ-ն ընդունեց 27 տարին լրացած և բանակից խուսափած անձանց առնչվող նախագիծը. նստաշրջանի օրակարգը սպառվեց

Հունվարի 16-ի նիստին Ազգային ժողովը քվեարկության դրեց և առաջին, երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց մի շարք նախագծեր և վավերացրեց մի քանի համաձայնագրեր: 

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում էր նաև «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով սահմանվում է, որ 2027-ից եկամտային հարկի վերադարձի օրենքը չի գործելու 4 մարզում՝ Կոտայքում, Արագածոտնում, Արմավիրում, Արարատում: 2029-ից մնացած մարզերում է դադարելու գործել՝ բացառությամբ սահմանամերձ բնակավայրերի: Երրորդ փոփոխությամբ սահմանվում է, որ մեկ եռամսյակի համար եկամտային հարկի վերադարձը չի կարող գերազանցել 750 հազար դրամը: Մյուս փոփոխությունն էլ այն է, որ այս եկամտային հարկի վերադարձի կանոնը շարունակելու է գործել արդեն իսկ շահառու դարձածների համար:

Երկրորդ ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի ներկայացրած՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Ըստ նախագծի՝ մինչև 2025 թվականի հունիսի 1-ը պարգևատրված՝ զենք ունեցող անձինք պարտավոր են Ոստիկանություն ներկայացնել համապատասխան բժշկական տեղեկանք և հանձնել քննություն:

Երկրորդ ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում էր նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն է: 

ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգային հարցերը սպառվեցին: Այսօր՝ 16:30-ին, կլինի հայտարարությունների ժամ, իսկ չորեքշաբթի՝ 16:30-ին, Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան:

Թեմայի այլ նորություններ