Ազգային ժողովում Գևորգ Պապոյանին կփոխարինի Դավիթ Կարապետյանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    64%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    19 կմ/ժ
  • Լոռի 10°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    6 կմ/ժ
  • Արարատ 20°C
    65%
    2 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    91%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    64%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    84%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    64%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    59%
    2 կմ/ժ
  • Արցախ 15°C
    61%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.23574
  • Դոլար = 388

Ազգային ժողովում Գևորգ Պապոյանին կփոխարինի Դավիթ Կարապետյանը

Ազգային ժողովում Գևորգ Պապոյանին կփոխարինի Դավիթ Կարապետյանը

Ըստ  ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրության՝ Ազգային ժողովի պատգամավորի մանդատը վայր դրած Գևորգ Պապոյանին ԱԺ-ում կփոխարինի ՔՊ համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Կարապետյանը։

Մարտի 7-ին ԿԸՀ-ի հերթական նիստի օրակարգում ԱԺ նախագահի՝ մարտի 4-ին ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։

ԿԸՀ արձանագրությամբ՝ պատգամավոր է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Գուրգենի Կարապետյանը։

Փետրվարի 26-ին Գևորգ Պապոյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, մարտի 4-ին հրապարակվել էր նրա՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը:

ՔՊ կուսակցության վարչության նիստում հավանության էր արժանացել Գևորգ Պապոյանի թեկնածությունը որպես Էկոնոմիկայի նախարար։

Մարտի 5-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Գևորգ Պապոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար։

Թեմայի այլ նորություններ