Այսօր 20-րդ դարի հայ գեղանկարչության ամենանշանավոր դեմքերից մեկի՝ Մինաս Ավետիսյանի 94-ամյակն է
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    59%
    9 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    71%
    11 կմ/ժ
  • Լոռի 15°C
    53%
    24 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    73%
    8 կմ/ժ
  • Արարատ 18°C
    39%
    31 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    58%
    6 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    59%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    54%
    28 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    59%
    9 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    53%
    33 կմ/ժ
  • Արցախ 19°C
    56%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Այսօր 20-րդ դարի հայ գեղանկարչության ամենանշանավոր դեմքերից մեկի՝ Մինաս Ավետիսյանի 94-ամյակն է

Այսօր 20-րդ դարի հայ գեղանկարչության ամենանշանավոր դեմքերից մեկի՝ Մինաս Ավետիսյանի 94-ամյակն է

Այսօր 20-րդ դարի հայ գեղանկարչության ամենանշանավոր դեմքերից մեկի՝ Մինաս Ավետիսյանի 94-ամյակն է: Նա ծնվել է Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում՝ 1928թ.: Մինասի հայրը՝ Կարապետը, մշեցի դարբին էր, իսկ մայրը՝ Սոֆոն, կարսեցի քահանայի դուստր: Պատերազմի տարիներին պատանի Մինասը գյուղում պատահականորեն հանդիպել է նկարիչ Հակոբ Անանիկյանի հետ, ինչը բախտորոշ է եղել նրա համար։

Գեղագիտական կրթությունը նկարիչն ստացել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում (1947-1952)։ Մեկ տարի Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտում սովորելուց հետո՝ 1953-ին, տեղափոխվել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ։ 960-ին ավարտել է ուսումն ու վերադարձել Երևան։ 

Մինասը՝ համեմատաբար ուշ սկսելով զբաղվել գեղանկարչությամբ, բայց միանգամից ուշադրություն է գրավել իր անսովոր մտածողությամբ։

1960-ին, երբ Մինասն արդեն 32 տարեկան էր, տեղի է ունեցել նրա անհատական ցուցահանդեսը: 

Կարծիքները հակասական են եղել. որոշ արվեստաբաններ թերահավատորեն էին նայում Մինասի աշխատանքներին։ Նրա ներկապնակում գերակշռում են կարմիրը, կապույտը, նարնջագույնը, դեղինը:

Արդեն 1962-ին մասնակցել է «Հինգի ցուցահանդեսին» (Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան, Ալեքսանդր Գրիգորյան, Արփենիկ Ղափանցյան և Հենրիկ Սիրավյան)։ 

Մինաս Ավետիսյանը բազմաժանր նկարիչ է: Ստեղծել է ավելի քան 500 կտավ, հարյուրավոր գծանկարներ, մեծածավալ որմնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ:

1964-ին Մինասն ամուսնացել է նկարչուհի Գայանե Մամաջանյանի հետ։ 1966 թ. ծնվել է առաջնեկը՝ Արմանը. նա այժմ Ջաջուռում Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանի տնօրենն է։ 1969 թ. ծնվել է կրտսեր որդին՝ Նարեկ Ավետիսյանը, որ նույնպես հայտնի նկարիչ է։

1972-ի հունվարի 1-ի լույս 2-ի գիշերը հրդեհ է բռնկվում նկարչի արվեստանոցում, և այրվում են այնտեղ հավաքված բոլոր գործերը, այդ թվում նաև՝ Փարիզում կազմակերպվելիք անհատական ցուցահանդեսի համար հավաքած աշխատանքները (մոտ 300 աշխատանք, որից 120-ը՝ գեղանկարներ), անձնական արխիվը (նամակներ և այլն)։

1975-ի փետրվարի 16-ին նկարիչը Երևանում ենթարկվել է ավտովթարի, և փետրվարի 23-ին կնքել իր մահկանացուն։ Մինաս Ավետիսյանի մահվան հանգամանքները մինչ օրս մնում են ամբողջությամբ չպարզված:

«Ես նկարում եմ լույսը, ոչ թե նյութը։ Լույսն ինձ մոտ գույն է... Ես կյանքին հեռվից եմ նայում, դրա համար էլ իմ նկարներում մանրուքները տեսանելի չեն»,- ասել է Մինասը։

«Կարևոր չէ որտեղ ես աշխարհ եկել՝ Լոնդոնում թե խուլ գյուղում: Կարևորը, որ դա քո հայրենիքն է, որ դու տեսել ես առաջին անգամ աչքերդ բացելով: Հետո դու կճանաչես ամբողջ աշխարհները, բայց այն, ինչ տեսել ես մանուկ հասակում՝ կմնա քո ամբողջ կյանքում: Ամեն անգամ, երբ գյուղ եմ գնում, ես փնտրում եմ նախկին գյուղը, որ տեսել եմ առաջին անգամ: Երբ փոքր էի, ցանկապատերը ինձ թվում էին բարձր -բարձր: Իսկ այժմ ես այդ ցանկապատերից բարձր եմ, բայց հուզվում եմ նրանց մոտենալով: Եթե քո մեջ նման հուզմունք չկա, չի լինի նաև արվեստ»: 

Թեմայի այլ նորություններ