Ավինյանը ԱԳՆ-ում քաղաքական նշանակման անհրաժեշտություն է տեսնում
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    32%
    2 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    44%
    20 կմ/ժ
  • Լոռի 24°C
    71%
    9 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    58%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    28%
    13 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    31%
    13 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    32%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    64%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    32%
    2 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    37%
    7 կմ/ժ
  • Արցախ 29°C
    36%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39662
  • Դոլար = 388

Ավինյանը ԱԳՆ-ում քաղաքական նշանակման անհրաժեշտություն է տեսնում

Ավինյանը ԱԳՆ-ում քաղաքական նշանակման անհրաժեշտություն է տեսնում

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը դրական է համարում Հայաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնում Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի նշանակումը:

«Իրականում՝ արտաքին գործերի նախարարությունում կարիք կա քաղաքական նշանակման և որոշակի կապ ստեղծելու դիվանագիտական կորպուսի և քաղաքական ղեկավարության միջև տարաձայնությունները, որոնք եղել են, որոշ ծավալով վերացնելու»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ավինյանը:

Լրագրողների հարցադրմանը, թե արդյոք առաջիկայում ձևավորվելիք կառավարությունում արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու է հենց Գրիգորյանը՝ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը պատասխանեց, որ ժամանակի ընթացքում բոլոր հարցերի պատասխանները պարզ կլինեն:

Նա չպատասխանեց հարցին, թե ո՞ւմ թեկնածությունն է քննարկվում Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնի համար՝ ասելով միայն, որ այս պահին քննարկումներ են ընթանում:

Թեմայի այլ նորություններ