«Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության մրցանակակիրները հայտնի են
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    88%
    0 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    96%
    2 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    94%
    1 կմ/ժ
  • Արարատ 13°C
    85%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    1 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    88%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    88%
    0 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    83%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

«Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության մրցանակակիրները հայտնի են

«Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության մրցանակակիրները հայտնի են

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մարտի 27-ին՝ Թատրոնի համաշխարհային օրը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությանը: 2022-ի մրցանակաբաշխությունը նվիրված էր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին:

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությանը

«Արտավազդ 2022»-ի շրջանակում մրցանակներ են հանձնվել 17 անվանակարգում: Այս տարի ավելացել է ևս երկու անվանակարգ՝ «Լավագույն պլաստիկ ներկայացում» և «Լավագույն թատերագիտական հոդված»: Տրվել են նաև Ավետ Ավետիսյանի անվան հատուկ և «Թատերարվեստին անբասիր ծառայության համար» «Արտավազդ» մրցանակները:

Մրցանակաբաշխությունն անցկացվել է Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի Հանրային հեռուստաընկերության աջակցությամբ:

«Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը, որն ավանդաբար անցկացվում է Թատրոնի համաշխարհային օրը՝ մարտի 27-ին, ի մի է բերում նախորդ տարում կատարված աշխատանքները:

 
Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը՝ նվիրված Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին՝ տեղեկացնում են Թատերական գործիչների միությունից:
 
Մրցանակաբաշխությունն իրականացրել է Հայաստանի թատերական գործիչների միությունը Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի հանրային հեռուստաընկերության աջակցությամբ:
«Արտավազդ-2022» թատերական մրցանակաբաշխության անվանակարգերում մրցանակների են արժանացել, հետևյալ անվանակարգերում ընդգրկված արվեստագետները.
 
Ավետ Ավետիսյանի անվան հատուկ մրցանակ
 
ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարության
 
«Լավագույն մանկական ներկայացում»
 
«Կոկորդիլոսը» - Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն, բեմ.` Աղասի Մելքոնյան
 
«Լավագույն երիտասարդ դերասանուհի»
Էվա Խաչատրյան – (Կին) «Հինգ պատմություն սիրո մասին», Կամերային թատրոն
 
«Լավագույն երիտասարդ դերասան»
 
Գոռ Համբարձումյան – (Արգանտ) «Սկապենի արարքները», Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն
Հարություն Սարգսյան – (Մաք) «…և նորից Գարուն», Ս. Սարգսյանի անվան Համազգային թատրոն
 
«Լավագույն երիտասարդ բեմադրիչ»
 
Մերի Մարգարյան - «Ճախրող լամպը», Ս. Սարգսյանի անվան Համազգային թատրոն
 
«Լավագույն երիտասարդական ներկայացում»
 
«Երեք քույր» - Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն, բեմ.` Սամսոն Մովսեսյան
 
«Թատերարվեստին անբասիր ծառայության համար»
 
ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյան - Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմ. թատրոն
ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայան - Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմ. թատրոն
ՀՀ վաստակավոր արտիստ Հայկուհի Խուդավերդյան - Հ. Ղափլանյանի անվան դրամ. թատրոն
Դերասանուհի Տիգրանուհի Տեր-Մարկոսյան - Հ. Պարոնյանի անվան թատրոն
Հանդերձապահ Սվետլանա Կոնստանտինովա - Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն
 
«Լավագույն թատերագիտական հոդված»
 
Քրիստինե Պողոսյան - «Հաջողված թռիչք»
 
«Լավագույն սցենոգրաֆիա»
 
Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյան - «…և նորից Գարուն», Ս. Սարգսյանի անվան Համազգային թատրոն
 
«Երաժշտության լավագույն հեղինակ»
 
Վահե Գրիգորյան – «Կեսարի խրախճանքը» , Կամերային թատրոն
 
«Երկրորդ պլանի լավագույն դերասան»
 
Էդգար Քոչարյան – (Վեստ Սարգիս) «Երկիր հայրենի», Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոն
 
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»
 
Հասմիկ Սուվարյան – (Բագիրա) «Մաուգլի», Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոն
Արմինե Անդրեասյան –(Միսս Մարթա) «…և նորից Գարուն», Ս. Սարգսյանի անվան Համազգային թատրոն
 
«Լավագույն դերասանուհի»
 
Մարիամ Ղազանչյան - (Մաշա) «Երեք քույր», Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնն
Ելենա Վարդանյան - (I կին) «Գարդենիա», Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն
 
«Լավագույն դերասան»
 
Արթուր Կարապետյան - (Ներոն) «Ներոն և Սենեկա», Հ.Պարոնյանի անվան թատրոն
Սենիկ Բարսեղյան - (Ներոն) «Կեսարի խրախճանքը», Կամերային թատրոն
 
«Լավագույն պլաստիկ ներկայացում»
 
«#44» - «Նարեկ» պարային համույթ, խորեոգրաֆներ` Արման Ջուլհակյան և Արա Ասատուրյան
«ՍինSIN» - Մնջախաղի թատրոն, բեմ.` Կարեն Խաչատրյան
 
«Լավագույն ներկայացում»
 
«Համլետ» - Կամերային թատրոն, բեմ.` Արա Երնջակյան
 
«Հատուկ մրցանակ»
 
Կապանի Ա.Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոն
Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն - «Մաուգլի», բեմ.՝ Լյուդվիգ Հարությունյան:
 

Թեմայի այլ նորություններ