Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Էյր Արաբիա»-ի ղեկավարներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    32%
    2 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    44%
    20 կմ/ժ
  • Լոռի 24°C
    71%
    9 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    58%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    28%
    13 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    31%
    13 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    32%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    64%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    32%
    2 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    37%
    7 կմ/ժ
  • Արցախ 29°C
    36%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39662
  • Դոլար = 388

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Էյր Արաբիա»-ի ղեկավարներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային փոխադրող «Էյր Արաբիա» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ, շեյխ Աբդուլլահ բին Մոհամեդ ալ Թանիին և ընկերության տնօրեն Ադել Աբդուլլահ Ալ Ալիին:

Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանների ամենախոշոր ավիափոխադրող «Էյր Արաբիա»-ն և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդն այսօր ստորագրելու են հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր: Ավափոխադրումների, օդային հաղորդակցության ոլորտում հայ-էմիրաթական համագործակցության վերաբերյալ առաջին քննարկումները տեղի են ունեցել ԱՄԷ-ում, նախագահ Արմեն Սարգսյանի և Շարժայի կառավարիչ, շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի հանդիպման ժամանակ: Հանրապետության նախագահն իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել Շարժայի կառավարչին՝ նախաձեռնությունների իրականացմանն աջակցելու համար:

Նախագահ Սարգսյանը ողջունել է համագործակցությունը միջազգային խոշոր ավիափոխադրողի հետ և հայկական ազգային ավիաընկերության ստեղծումը՝ գոհունակություն հայտնելով, որ Արաբական Միացյալ Էմիրություններ իր այցերի ընթացքում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները երկկողմ հետևողական աշխատանքի և շարունակական ջանքերի շնորհիվ կյանքի են կոչվում: Այդ կապակցությամբ նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության, մասնավորապես փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի ղեկավար Դավիթ Փափազյանի՝ շուրջ երկու տարի տևած արդյունավետ աշխատանքը:

«Հայաստանը ներկայումս բավականին բարդ ժամանակահատված է ապրում: Մենք գնահատում ենք մեր բարեկամներին, ովքեր հատկապես այս փուլում մեր կողքին են, նոր համագործակցություն ու նոր նախագիծ են սկսում Հայաստանում: Մենք արաբական երկրների հետ ջերմ բարեկամական հարաբերություններ ունենք, և ձեր ներկայությունն այս նախագծում դրա մասին է վկայում: Ակնկալում ենք ավելի շատ նախագծեր ու նախաձեռնություններ»,-ասել է նախագահ Սարգսյանը: Նա վստահություն է հայտնել, որ «Էյր Արաբիա» ավիաընկերության գործունեությունը հայաստանյան շուկայում նոր խթան կդառնա ավիափոխադրումների ոլորտի զարգացման համար և կնպաստի երկու պետությունների փոխգործակցության սերտացմանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ շեյխ Աբդուլլահ բին Մոհամեդ ալ Թանին ասել է, որ բարձր է գնահատում հայ-էմիրաթական միջպետական հարաբերությունները և այն զարգացնելու ուղղությամբ անձամբ նախագահ Սարգսյանի ջանքերը: Նա ընդգծել է, որ երկու կողմից էլ առկա էր համագործակցությունը զարգացնելու մեծ հետաքրքրվածություն, ինչն էլ հիմք հանդիսացավ համատեղ նոր նախագիծը կյանքի կոչելուն: «Էյր Արաբիա» -ի տնօրենների խորհրդի նախագահը վստահություն է հայտնել, որ օդային նոր կամուրջը և հատկապես էմիրաթական ավիաընկերության մասնակցությամբ հայկական ազգային ավիափոխադրողի հիմնումը կդառնան Հայաստանի և ԱՄԷ միջև առևտրատնտեսական և գործարար կապերի ամրապնդմանն ուղղված ևս մեկ հուսալի քայլ:

«Էյր Արաբիա»-ի ղեկավարությունն ու Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործադիր տնօրենը նախագահ Սարգսյանին տեղեկություներ են ներկայացրել նախատեսվող աշխատանքների ու ծրագրերի մասին: Նշվել է, որ հայկական ազգային փոխադրողի թռիչքների իրականացումը նախատեսվում է արդեն հաջորդ տարի:

Թեմայի այլ նորություններ