Արման Թաթոյանի հետ 20 աշխատակից հեռացել է, բաժիններ կան, որտեղ ուղղակի աշխատող չունենք. ՄԻՊ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    40%
    20 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    32 կմ/ժ
  • Լոռի 14°C
    65%
    23 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    74%
    5 կմ/ժ
  • Արարատ 20°C
    30%
    22 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    40%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    31 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    40%
    20 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    48%
    32 կմ/ժ
  • Արցախ 21°C
    47%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Արման Թաթոյանի հետ 20 աշխատակից հեռացել է, բաժիններ կան, որտեղ ուղղակի աշխատող չունենք. ՄԻՊ

Արման Թաթոյանի հետ 20 աշխատակից հեռացել է, բաժիններ կան, որտեղ ուղղակի աշխատող չունենք. ՄԻՊ

ՀՀ նախկին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ 20 աշխատակից հեռացել է։ Այսօր այս մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ նորընտիր ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը: 

«Կարևորագույն ստորաբաժանումներ ունենք, որտեղ ուղղակի աշխատող չունենք»,- ասաց պաշտպանը։

Նրա խոսքով՝ ՄԻՊ-ում 50 տոկոսից պակաս համալրում կա այնպիսի սուղ հաստիքներով ստորաբաժանումում, որը վերաբերում է զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության հարցերին։

Սակայն այս ամենը Գրիգորյանը սաբոտաժ չհամարեց. «Որոշ աշխատողների հետ հնարավորություն ունեցել եմ խոսելու: Նրանք տարբեր անձնական պատճառներ են նշել, ես հարգանքով եմ մոտենում»:

Հիշեցնենք, որ օրերս ավարտվեց ՀՀ մարդու իրավունքների՝ արդեն նախկին պաշտպան Արման Թաթոյանի լիազորությունների ժամկետը: ՀՀ ՄԻՊ-ի գործառույթները կատարում է ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը:

Թեմայի այլ նորություններ