Առկա է հայ-չիլիական առևտրատնտեսական կապերի զարգացման զգալի ներուժ. Վահագն Խաչատուրյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    10%
    7 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    17%
    4 կմ/ժ
  • Լոռի 23°C
    44%
    13 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    54%
    9 կմ/ժ
  • Արարատ 31°C
    11%
    2 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    51%
    11 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    10%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    41%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    10%
    7 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    20%
    10 կմ/ժ
  • Արցախ 22°C
    51%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.16947
  • Դոլար = 388.08

Առկա է հայ-չիլիական առևտրատնտեսական կապերի զարգացման զգալի ներուժ. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չիլիի նորանշանակ դեսպան Էդուարդո Էսկոբարը:

Շնորհավորելով դեսպանին նախագահ Խաչատուրյանը արգասաբեր աշխատանք է մաղթել դեսպանին դիվանագիտական առաքելության ընթացքում:

Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների հեռանկարներին նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ թեպետ վերջին շրջանում նկատելի է հայ-չիլիական առևտրատնտեսական կապերի ակտիվացումը, սակայն առկա է այդ կապերի զարգացման զգալի ներուժ, որը կիրառելու համար ջանքեր պետք է գործադրվեն: Նախագահը կարևորել է Հայաստանի և Չիլիի միջև միջկառավարական և միջգերատեսչական շփումները՝ տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության և գինեգործության բնագավառներում լավագույն փորձի փոխանակման տեսանկյունից:

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել է, որ պատրաստակամ է ջանքեր ներդնել հայ-չիլիական բազմաշերտ համագործակցության համար և իր օրակարգում են հաջորդ տարի կայանալիք Հայաստանի և Չիլիի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումները: Վերջիններիս շրջանակում դեսպանի խոսքով նախատեսվում են հայկական կողմի հետ անցկացնել քաղաքական և միջգերատեսչական խորհրդակցություններ՝ հետագա համագործակցության հիմնական ուղղությունները հստակեցնելու համար:

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը դեսպանին է ներկայացրել տարածաշրջանային իրողությունները և հարևանների հետ հարաբերություններում Հայաստանի մոտեցումները: Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման և Ադրբեջանի հետ օր առաջ խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը:

Դեսպան Էսկոբարը կարևորելով տարածաշրջանում խաղաղության հաստատումը շեշտել է, որ Չիլին միանշանակ կողմ է հակամարտություններն առանց ուժի կիրառման լուծելու սկզբունքին և միջազգային հարթակներում հնարավոր քայլերը կձեռնարկի խաղաղության հաստատման գործընթացին նպաստելու ուղղությամբ:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգերի և փոխադարձ բարձր մակարդակի այցելությունների հնարավորությունների վերաբերյալ:

Թեմայի այլ նորություններ