Արդյոք Ադրբեջանն էլ Հայաստանին կվերադարձնի հայկական տարածքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    58%
    19 կմ/ժ
  • Լոռի 15°C
    53%
    24 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    67%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    36%
    30 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    52%
    9 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    52%
    30 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    20 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    49%
    34 կմ/ժ
  • Արցախ 19°C
    56%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Արդյոք Ադրբեջանն էլ Հայաստանին կվերադարձնի հայկական տարածքները

Արդյոք Ադրբեջանն էլ Հայաստանին կվերադարձնի հայկական տարածքները

«Շատ ա շահարկվում, որ մենք էս խնդիրը եթե գնում ենք լուծումների, դիտվում ա որպես միակողմանի: Բացարձակ միակողմանի չի կարա լինի», - այսօր հայտարարեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Արդյո՞ք վարչապետի մատնանշած կոնկրետ տարածքները Ադրբեջանին փոխանցելու դիմաց Հայաստան էլ կստանա Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքները։ Նիկոլ Փաշինյանը երեկ խոսեց Տավուշի մարզի հայկական գյուղերի՝ Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի և Բերքաբերի դիմաց գտնվող սահմանը որպես մեկ ամբողջական կտոր սահմանազատելու մասին։ Վարչապետը, սակայն, այդպես էլ չհստակեցրեց՝ արդյո՞ք այդ հատվածի սահմանազատման արդյունքում Հայաստանը ետ է ստանալու Տավուշի մարզի 9 բնակավայրերի, այդ թվում՝ Բերքաբերի հողերը, որոնք Ադրբեջանի տիրապետության տակ են։

«Հայաստանի գործող իշխանությունները շարժվում են պարզ սկզբունքով՝ էն ինչ որ մերն ա, մերն ա, բայց էդ մերը պետք ա արձանագրել երկկողմանի համաձայնագրի շրջանակներում։ Այսինքն, էն, ինչ որ մենք գիտենք, միջազգայնորեն ճանաչված սահմանագծման արդյունքում, դա պետք ա ընդունի նաև հակառակ կողմը», - ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը:

«Ազատություն». - Բերքաբեր գյուղի տարածքները մենք հետ ստանալո՞ւ ենք այս հատվածում:

Անդրանիկ Քոչարյան. - Դա խոսում ա, որ մենք դեռ անցնելիք ճանապարհ ունենք՝ որն ա մերը, որն ա իրանցը:

«Ազատություն». - Այսինքն, միակողմանիորեն Հայաստանը այդ տարածքները, որոնց մասին խոսում է Ադրբեջանը, չի փոխանցելու Ադրբեջանին, և եթե փոխանցի, ապա դրա դիմաց պետք է ստանա այդ հատվածում այն տարածքները, մասնավորապես, օրինակ, նաև Բերքաբերի այն տարածքները, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, Հայաստանն էլ կստանա այդ մասով իր տարածքները: Եվ պետք է երկկողմանի համաձայնություն լինի, նո՞ր ստորագրվի:

Քոչարյան. - Երեկվա հարցուպատասխանից և հանրապետության վարչապետի պատասխաններից Դուք չընկալեցի՞ք, որ հենց այդ ճանապարհով ա գնալու Հայաստանի Հանրապետությունը, ինչ որ Դուք ասեցիք: Նորից՝ պարզ ձևակերպումով, մաթևոսյանական ձևակերպումով՝ էն, ինչ որ մերն ա, մերն ա:

«Ազատություն». - Իսկ եթե Ադրբեջանը չի՞ տալիս այն, ինչը ոչր մերն է:

Քոչարյան. - Կիկոսի մահը հիմա հիշեցրեց Ձեր հարցը:

Չնայած իշխանությունը պնդում է, որ Հայաստանը միակողմանի քայլերի չի գնում, հայտարարելով կոնկրետ հատվածում Ադրբեջանին կոնկրետ տարածքներ փոխանցելու պատրաստկամության մասին, Բաքուն իր հերթին հրաժարվում է ընդունել, որ օկուպացրած է պահում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի տարածքները, որոնց մեջ են մտնում, ի դեպ, նաև Փաշինյանի կողմից երեկ հիշատակված Բերքաբեր գյուղի տարածքները:

Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովը գլխավորող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի համաձայն՝ Բաքուն 4 գյուղ պահանջում է առանց զորքերը հայկական տարածքներից հետ քաշելու մտադրության։

Ավելին, Փաշինյանն ինքն էր հենց Ոսկեպարում հայտարարել՝ Բաքուն չի նահանջելու: «Եթե մենք ստեղ գալիս ենք և հստակ կանգնում ենք մեր սահմանագծի վրա, Ադրբեջանը մնացած բոլոր տեղերում, որտեղ ինքը սահմանագծից առաջ ա, ինքը նահանջելո՞ւ ա միաժամանակ: Ես ձեզ ուղիղ ուզում եմ ասել՝ ոչ, չի նահանջելու»:

Ի՞նչ քարտեզների հիման վրա է Փաշինյանը պատրաստակամություն հայտնում սահմանագծում իրականացնել։ Երեկ վարչապետն ուղիղ ասաց. - «Քարտեզների վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ համաձայնություն Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա»:

Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահն էլ այսօր նշեց. - «Իհարկե, քարտեզների ընտրությունը ամենաբարդ խնդիրն ա, որին պետք ա հասնել բանակցությունների ընթացքում»:

Թեմայի այլ նորություններ