Արդարադատության նախարարի պաշտոնակատարին կփոխարինի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանը. Ռուստամ Բադասյանին երկօրյա արձակուրդ է տրամադրվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    11 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    44%
    20 կմ/ժ
  • Լոռի 24°C
    71%
    9 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    58%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    28%
    13 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    31%
    13 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    32%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    64%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    32%
    2 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    37%
    7 կմ/ժ
  • Արցախ 29°C
    36%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39662
  • Դոլար = 388

Արդարադատության նախարարի պաշտոնակատարին կփոխարինի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանը. Ռուստամ Բադասյանին երկօրյա արձակուրդ է տրամադրվել

Արդարադատության նախարարի պաշտոնակատարին կփոխարինի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանը. Ռուստամ Բադասյանին երկօրյա արձակուրդ է տրամադրվել

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանին երկօրյա արձակուրդ է տրամադրվել:

Վարչապետի ստորագրած համապատասխան որոշման մեջ ասվում է.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի հուլիսի 14-15-ը ներառյալ:

2. Ռուստամ Բադասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանը:

Թեմայի այլ նորություններ