Արցախի հարցի որեւէ լուծում, որի հետեւանքով Արցախը պետք է հայաթափվի, չի կարող ընդունելի լինել Հայաստանի Հանրապետության համար. Էդուարդ Աղաջանյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    59%
    9 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    47%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    70%
    8 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 17°C
    41%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    66%
    3 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    59%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    74%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    59%
    9 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    48%
    2 կմ/ժ
  • Արցախ 13°C
    78%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Արցախի հարցի որեւէ լուծում, որի հետեւանքով Արցախը պետք է հայաթափվի, չի կարող ընդունելի լինել Հայաստանի Հանրապետության համար. Էդուարդ Աղաջանյան

Արցախի հարցի որեւէ լուծում, որի հետեւանքով Արցախը պետք է հայաթափվի, չի կարող ընդունելի լինել Հայաստանի Հանրապետության համար. Էդուարդ Աղաջանյան

Արցախահայության թիկունքում որեւէ գործընթաց չկա եւ չի կարող լինել: Եվ բնական է, որ այս գործընթացի կարեւորագույն շահառուն հենց Արցախի ժողովուրդն է. անդրադառնալով Արցախի խորհրդարանի ապրիլի 14-ին արած հայտարարությանը՝ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն ապրիլի 15-ի խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ:

Էդուարդ Աղաջանյանը հայտարարության առնչությամբ նաեւ նշել է, թե կարող է ընդամենը ենթադրել, որ Արցախի գործընկերները լավ չեն հասկացել ՀՀ վարչապետի ելույթի բովանդակությունը:

«Հայաստանի Հանրապետության համար մշտապես կարեւոր են եղել արցախահայության ազատությունները, իրավունքները, անվտանգության երաշխիքները, իսկ Արցախի կարգավիճակը պետք է բխի այդ երաշխիքներից եւ դրա շուրջ միջազգային կոնսոլիդացիայից»,-նշել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Լրագրողի հարցին, թե Արցախի պատգամավորները պնդում են, որ Ադրբեջանի կազմում լինելն անընդունելի է՝ Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ ՀՀ վարչապետի ելույթում Ադրբեջանի կազմում կամ կազմից դուրս լինելու մասին որեւէ ձեւակերպում չի եղել:

«Որեւէ լուծում, որի արդյունքում արցախցիները համաձայն կլինեն շարունակել ապրել Արցախում, կարծում եմ՝ պետք է, որ ընդունելի լինի բոլորի՝ առաջին հերթին արցախցիների համար: Պայմանն այն է, որ եթե արցախցիների համար դա ընդունելի է, ենթադրում եմ, որ ՀՀ քաղաքացիների եւ Հայաստանի համար եւս ընդունելի է: Խոսքն այնպիսի պայմանների մասին է, որոնց արդյունքում կապահովվեն արցախահայության բոլոր իրավունքները, եւ  արցախցիները չեն ուզենա լքել Արցախը:  Հակառակ պարագայում այն լուծումը, որը կառաջարկվի, բնականաբար, չի լինի ո՛չ ՀՀ շահերին համապատասխան, ո՛չ՝ արցախցիների: Որեւէ լուծում, որի հետեւանքով Արցախը պետք է հայաթափվի, չի կարող ընդունելի լինել Հայաստանի Հանրապետության համար»,- ասել է Աղաջանյանը:

Անդրադառնալով ԼՂ կարգավիճակի հարցում հայկական կողմի նշաձողն իջեցնելու վերաբերյալ լրագրողի հարցին՝ ԱԺ պատագամավորը պարզաբանել է. «Մենք ունենք 30 տարվա բանակցային փորձ, որի ընթացքում մենք ունեցել ենք որոշակի նշաձող, որով պայմանավորված՝ ՀՀ-ն այդ 30 տարիների ընթացքում, ըստ էության, եղել է դիվանագիտական մեկուսացման մեջ, որի հետեւանքները, կարծում եմ, բոլորս տեսնում ենք, տեսանք նաեւ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո: Կարծում եմ՝ ժամանակն է հետեւություն անել մեր սխալներից, շարժվել իրատեսական նկատառումներով»,-նշել է Էդուարդ Աղաջանյանը:

Ըստ նրա՝ այդ իրատեսական շարժառիթներով ու նկատառումներով է պայմանավորված, որ ՀՀ իշխանությունները կարեւոր են համարում միջազգային հանրության հետ նույն մակարդակի, նույն գծի վրա լինելն այս հարցում: ԱԺ պատգամավորը սա չափազանց կարեւոր պայման է համարել, որպեսզի հարցը լուծվի առավել բարենպաստ ձեւով:

Թեմայի այլ նորություններ