Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Շուշիի հայ բնակչության ջարդերի 102-րդ տարելիցի կապակցությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    25%
    2 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    40%
    11 կմ/ժ
  • Լոռի 15°C
    82%
    7 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    78%
    0 կմ/ժ
  • Արարատ 23°C
    18%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    69%
    8 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    25%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    84%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    25%
    2 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    46%
    14 կմ/ժ
  • Արցախ 16°C
    69%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17498
  • Դոլար = 388.08

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Շուշիի հայ բնակչության ջարդերի 102-րդ տարելիցի կապակցությամբ

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Շուշիի հայ բնակչության ջարդերի 102-րդ տարելիցի կապակցությամբ

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն  հայտարարություն է տարածել Շուշիի հայ բնակչության ջարդերի 102-րդ տարելիցի կապակցությամբ:

Հայտարարության մեջ ասվում է.

Ասօր մենք գլուխ ենք խոնարհում Շուշի քաղաքի հայ բնակչության զանգվածային ջարդերի անմեղ զոհերի հիշատակի առջև։ Ջարդերն իրականացվել են նորաստեղծ Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իշխանությունների կողմից 102 տարի առաջ՝ 1920 թ․ մարտի 22-26-ը։

Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներով դրդված այդ հրեշավոր հանցագործության զոհը դարձան տասնյակ հազարավոր մարդիկ, որոնցից շատերը դաժանաբար սպանվեցին, իսկ ողջ մնացածներն արտաքսվեցին իրենց տներից։

Արցախի մայրաքաղաքը և պատմամշակութային կենտրոնը հանդիսացող Շուշիի մեծ մասն ամբողջովին ավերվեց և ավերակների մեջ մնաց մինչև 20-րդ դարի կեսերը, երբ հիմնովին քանդվեց ադրբեջանական իշխանությունների կողմից։

Թեմայի այլ նորություններ