Առաջիկայում կունենանք մի քանի որոշումներ, որոնք կլինեն ԵՄ-ի հետ ուժեղ հարաբերությունների արտահայտությունը. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    10%
    9 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    16%
    11 կմ/ժ
  • Լոռի 24°C
    43%
    14 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    52%
    13 կմ/ժ
  • Արարատ 31°C
    12%
    3 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    48%
    14 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    10%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    33%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    10%
    9 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    20%
    13 կմ/ժ
  • Արցախ 23°C
    48%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.17454
  • Դոլար = 388.08

Առաջիկայում կունենանք մի քանի որոշումներ, որոնք կլինեն ԵՄ-ի հետ ուժեղ հարաբերությունների արտահայտությունը. Փաշինյան

Առաջիկայում կունենանք մի քանի որոշումներ, որոնք կլինեն ԵՄ-ի հետ ուժեղ հարաբերությունների արտահայտությունը. Փաշինյան

Ես Եվրոպական խորհրդարանում հայտարարեցի, որ մենք պատրաստ ենք ԵՄ-ի հետ լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն հնարավոր կհամարի: Սա ասվել է, ու հիմա պետք է հասկանանք՝ ԵՄ-ն ինչքան հնարավոր կհամարի, դրանից հետո անենք հետեւություններ: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց նաեւ կարեւոր է, թե Հայաստանի ժողովուրդը ինչքան հնարավոր կհամարի:

Մենք տեսնում ենք, որ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները շատ ակտիվ են, եւ հիմա լավ է, որ ԵՄ-ն է ասում, որ Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունները երբեք այսքան խորը եւ ամուր չեն եղել: Ես հույս ունեմ, որ առաջիկայում մենք կունենանք մի քանի որոշումներ, որոնք կլինեն այդ ուժեղ հարաբերությունների արտահայտությունը: Չնայած, այնպես չէ, որ մինչեւ հիմա այդ հարաբերությունները չենք ունեցել: Ուղղակի կարծում եմ, որ հարաբերությունները զարգանում են եւ դա նոր արտահայտություններ ու դրսեւորումներ պետք է ունենան:

Այդ արտահայտություններից մեկը կարող է լինել վիզաների ազատականացման բանակցությունների մեկնարկը Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ: Հաջորդ թեմաներից մեկը կարող է լինել առեւտրային արտոնյալ պայմանների տրամադրումը ՀՀ-ում արտադրված ապրանքներին եւ Հայաստանի հետ տնտեսական կապերի խորացման ուղղությամբ:

Հաջորդ արտահայտությունը կարող է լինել անվտանգության ոլորտում մեր համագործակցության եւ հարաբերությունների խորացումը նաեւ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կարողությունների մեծացումը, նաեւ ԵՄ դիտորդների մանդատի երկարաձգումը: Այս պահին երկու տարի է, եւս երկու տարով երկարաձգելու որոշում կարող է լինել»,-ասաց նա:

Փաշինյանը հավելեց. «Մենք ունենք շատ լայն օրակարգ եւ պատրաստ ենք այն ընդլայնել ու խորացնել: Այս պահին արդեն բավարարը ասված է նոր բան չասելու համար»:

Թեմայի այլ նորություններ