ԱՊՀ պետությունների միջև կզարգանա թանգարանների ցուցահանդեսային համագործակցությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    40%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    17 կմ/ժ
  • Լոռի 14°C
    65%
    23 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    74%
    5 կմ/ժ
  • Արարատ 20°C
    30%
    22 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    40%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    31 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    40%
    20 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    48%
    32 կմ/ժ
  • Արցախ 21°C
    47%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ԱՊՀ պետությունների միջև կզարգանա թանգարանների ցուցահանդեսային համագործակցությունը

ԱՊՀ պետությունների միջև կզարգանա թանգարանների ցուցահանդեսային համագործակցությունը

Դրական եզրակացություն է տրվել «ԱՊՀ մասնակից պետությունների` թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրին: Տեղեկացնում է ԿԳՄՍՆ նախարարության լրատվական ծառայությունը:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 22-ի հերթական նիստում քննարկել է Կառավարության ներկայացրած ««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: 

Այն ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: 

ԿԳՄՍՆ փոխնախարարը տեղեկացրել է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2019 թ. մայիսի 31-ին, ուժի մեջ է մտել նույն տարվա նոյեմբերի 17-ին:

Համաձայնագիրը վավերացնելու արդյունքում ակնկալվում է բարենպաստ պայմաններ ստեղծել ԱՊՀ մասնակից պետությունների միջև թանգարանացուցահանդեսային փոխանակման զարգացման համար, խրախուսել պատմությանը, մշակույթին և արվեստին նվիրված համատեղ ցուցահանդեսային նախագծերի նախապատրաստումն ու իրագործումը, այդ թվում` համացանցի օգտագործմամբ:

Փոխնախարարը հայտնել է, որ համաձայնագիրը չի տարածվելու Հայաստանի կողմից Ադրբեջանի, իսկ Ադրբեջանի կողմից` Հայաստանի վրա, քանի դեռ լուծված չէ ԼՂ խնդիրը:
Համաձայնագիրն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Թեմայի այլ նորություններ