ԱՄՆ-ը դեկտեմբերին «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին» Է հրավիրել 110 երկրներ եւ տարածքներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    77%
    0 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 10°C
    94%
    6 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    97%
    3 կմ/ժ
  • Արարատ 18°C
    66%
    2 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    79%
    6 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    51%
    12 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    93%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    65%
    12 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    79%
    2 կմ/ժ
  • Արցախ 17°C
    50%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.22562
  • Դոլար = 388

ԱՄՆ-ը դեկտեմբերին «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին» Է հրավիրել 110 երկրներ եւ տարածքներ

ԱՄՆ-ը դեկտեմբերին «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին» Է հրավիրել 110 երկրներ եւ տարածքներ

Միացյալ Նահանգները դեկտեմբերին կայանալիք «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի» Է հրավիրել110 երկրներ եւ տարածքներ, գագաթնաժողով, որը տեղի կունենա տեսակոնֆերանսի ձեւաչափով:

Ցանկը հրապարակվել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կայքում: Հրավիրվածների թվում, մասնավորապես, բացակայում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը եւ Չինաստանը: Ըստ որում մասնակիցների թվում նշված Է Տայվանը, որն, ըստ ՉԺՀ-ի պաշտոնական դիրքորոշման, որը պաշտպանում Է երկրների մեծ մասը, Չինաստանի նահանգներից մեկն Է:

Ցանկում նաեւ կան Եվրամիության մեջ մտնող բոլոր երկրերը, բացառությամբ Հունգարիայի: Փաստաթղթի համաձայն՝ գագաթնաժողովին չի հրավիրվել նաեւ Թուրքիան: Նախկին ԽՍՀՄ-ի պետությունների թվում մասնակիցների ցանկում նշված են միայն Հայաստանը, Վրաստանը, Լատվիան, Լիտվան, Մոլդովան, Ուկրաինան եւ Էստոնիան:

Մերձավոր Արեւելքի երկրների թվում հիշատակված են Իսրայելը եւ Իրաքը, սակայն հրավիրված չեն ԱՄՆ-ի որոշ այլ ավանդական դաշնակիցներ, ինչպիսիք են Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Հորդանանը, Կատարը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները: Վաշինգտոնը մտադիր Է «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովն» անցկացնել դեկտեմբերի 9 – 10-ը տեսակոնֆերանսի ռեժիմով, որտեղ կհավաքվեն երկրների ղեկավարներ, իրավապաշտպաններ, եւ գործարարներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Թեմայի այլ նորություններ