ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը Մհեր Գրիգորյանի հետ քննարկել է համագործակցության հնարավոր ուղղությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    25%
    6 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    37%
    17 կմ/ժ
  • Լոռի 16°C
    65%
    8 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    60%
    10 կմ/ժ
  • Արարատ 23°C
    35%
    11 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    46%
    9 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    25%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    55%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    25%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    44%
    9 կմ/ժ
  • Արցախ 19°C
    47%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.16767
  • Դոլար = 387.815

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը Մհեր Գրիգորյանի հետ քննարկել է համագործակցության հնարավոր ուղղությունները

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը Մհեր Գրիգորյանի հետ քննարկել է համագործակցության հնարավոր ուղղությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսին:

Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է Իվա Պետրովային պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ Կառավարությունը բարձր է գնահատում ԱՄՀ-ի հետ համագործակցությունը:

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և փոխվարչապետի հետ քննարկել Հայաստանի հետ համագործակցության հնարավոր նոր ուղղությունները:

Այս համատեքստում փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները, խոսել մարդկային կապիտալի զարգացման կարևորության, մասնավորապես՝ կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտում առկա խնդիրների և նախատեսվող բարեփոխումներին մասին:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և դրանց ներքո Հայաստանի առջև ծառացած տնտեսական և ֆինանսական ռիսկերին ու դրանց հակազդելու հնարավորություններին:

Թեմայի այլ նորություններ