ԱԻՆ-ին շտապօգնության 4 մեքենա է փոխանցվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    63%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    4 կմ/ժ
  • Լոռի 14°C
    61%
    20 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    76%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    46%
    29 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    63%
    4 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    63%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    61%
    31 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    63%
    0 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    51%
    22 կմ/ժ
  • Արցախ 17°C
    63%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ԱԻՆ-ին շտապօգնության 4 մեքենա է փոխանցվել

ԱԻՆ-ին շտապօգնության 4 մեքենա է փոխանցվել

Կայացել է Փրկարար ծառայության ամենամսյա խորհրդակցությունը: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարին զեկուցվել են կատարված աշխատանքները, ներկայացվել են խնդիրները: Վերջին մեկ ամսվա ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության կենտրոնական պահեստ է մուտքագրվել և բաշխվել 979 արկղ սննդամթերք, 472 արկղ և 63 պարկ դեղորայք, 241 արկղ և 26 պարկ հագուստ, 39 արկղ տնտեսական ապրանքներ, 10 հատ վրան և 4 միավոր շտապօգնության ավտոմեքենա: Դրանցից մեկը հանձնվել է Պաշտպանության նախարարությանը, իսկ երեքը, որոնք կահավորված են որպես հատուկ փրկարարական շտապօգնության մեքենաներ, հանձնվել են Փրկարար ծառայությանը՝ Բժշկական ապահովման վարչությանը հատկացնելու նպատակով:

Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերում ծավալված առաջնային օգնության կետերը շարունակել են ձնաբքի ժամանակ ավտոճանապարհներին մնացած մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխել և առաջին օգնություն ցուցաբերել: Փետրվարի 1-18-ը ժամանակավոր հենակետերի կողմից արձագանքվել է 99 դեպքի, աջակցություն է ցուցաբերվել 90 ուղևորի՝ 103 տրանսպորտային միջոցով:

Երևանի 39 հանրակրթական դպրոցներում և մշակութային կենտրոններում, մարզերի 16 համայնքներում, 25 հանրակրթական դպրոցներում և կազմակերպություններում անցկացվել են «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ: Տեղեկանք է ներկայացվել Սյունիքի մարզի Խնձորեսկ, Շուռնուխ, Դավիթ Բեկ, Եղվարդ, Շիկահող և Ներքին Հանդ բնակավայրերում քաղաքացիական պաշտպանության հենակետերի ստեղծման վերաբերյալ:

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանձնարարել է ուշադրություն դարձնել մարզային տարահանման կետերին, աշխատանքներ ձեռնարկել դրանք պատշաճ տեսքի բերելու ուղղությամբ: Նախարարը նաև հորդորել է հնարավոր հրդեհները կանխարգելող միջոցառումներ իրականացնել: 

Թեմայի այլ նորություններ