ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    52%
    11 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    54%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    88%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    8 կմ/ժ
  • Արարատ 18°C
    40%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    80%
    8 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    52%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    77%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    52%
    11 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    57%
    19 կմ/ժ
  • Արցախ 13°C
    95%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Ուղերձում, մասնավորապես, ասված է.
 
«Սիրելի՛ հայուհիներ.
 
Հայաստանում և Արցախում այսօր՝ապրիլի 7-ին, նշվում է մայրության և գեղեցկության տոնը:
Կնոջ ամենաբարձր կոչումը մայրանալն է:
 
Սա առաքելություն է, որն իր մեջ ամփոփում է սեր ու ընտանեկան երջանկություն, նոր կյանքի սկիզբ ու բնության զարթոնք:
 
Հայոց ազգային նկարագիրը ձևավորող գլխավոր անկյունաքարը հայ կնոջ և մոր կերպարն է ընտանիքում և առհասարակ՝ միջավայրում: Ամուր ընտանիքներով է պայմանավորված մեր երկրի ու ժողովրդի լուսավոր ու պայծառ ապագան, նրա սերունդների հայեցի դաստիարակությունը:
 
Մայրության և գեղեցկության այս հրաշալի տոնին, շնորհավորանքից առաջ, նախ գլուխ եմ խոնարհում այն բոլոր մայրերի առաջ, որոնց որդիներն իրենց կյանքն են զոհաբերել մեր հայրենիքի փրկության համար, և այն մայրերի, ովքեր հույսով ու հավատով սպասում են իրենց զավակների տունդարձին:
 
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Հոգևոր խորհուրդը՝ Սուրբ Մարիամի՝ Աստծո մինուճար Որդուն՝ Քրիստոսին որպես մարդ լույս աշխարհ բերելն էր, և դրանից ածանցվող մերօրյա խորհուրդը՝ մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնությունը:
Սիրելի՛ մայրեր, թանկագի՛ն կանայք:
 
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում անսպառ սեր և ընտանեկան երջանկություն»։

Թեմայի այլ նորություններ