Ադրբեջանում քրեական պատասխանատվություն կսահմանվի երկրի զինված ուժերի անձնակազմի, մարտական զենքի, զինամթերքի կամ ռազմական տեխնիկայի տեղաշարժի կամ տեղակայման վերաբերյալ տեղեկատվության տարածման համար:
Միլի մեջլիսի լիագումար նիստի քննարկմանն է ներկայացվել Քրեական օրենսգրքում նոր փոփոխություն, որի համաձայն՝ եթե նման տեղեկատվությունը տարածվել է պատերազմական ժամանակ կամ մարտական գործողությունների պայմաններում, ապա նախատեսվում է 3-6 տարվա ազատազրկում:
Եթե այդ նույն գործողություններն առաջացնում են ծանր հետևանքներ, ապա նախատեսվում է ազատազրկման ժամկետը սահմանել 5-8 տարի: