Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    77%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 10°C
    95%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    6 կմ/ժ
  • Արարատ 14°C
    60%
    9 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    95%
    7 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    77%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    77%
    6 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    74%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.25205
  • Դոլար = 387.927

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները հունիսի 15-ին՝ ժամը 08։45-ի սահմաններում, կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
 
«Ադրբեջանի ՊՆ-ն, փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կրակը գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ, կրկին խեղաթյուրում է իրականությունը՝ հերթական անգամ հայտարարելով Մարտունու շրջանում իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին։
 
Ինչպես արդեն հաղորդել ենք նախորդիվ՝ հունիսի 14-ին՝ Ժամը 09:15-11:14-ի սահմաններում, ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Մարտունու շրջանի Մաճկալաշեն և Ճարտար համայնքներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
 

ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունից հայտնում են, որ հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հագարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը  կանխվել է: Ժամը 10:00-ի դրությամբ  իրադրությունը հարաբերականորեն կայուն է:

Թեմայի այլ նորություններ