Ադրբեջանի պահանջած գյուղերը Հայաստանի դե յուրե տարածքում չեն․ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    77%
    0 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    71%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    98%
    2 կմ/ժ
  • Արարատ 17°C
    72%
    2 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    67%
    7 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    72%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    95%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    72%
    0 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    82%
    1 կմ/ժ
  • Արցախ 16°C
    50%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21717
  • Դոլար = 388

Ադրբեջանի պահանջած գյուղերը Հայաստանի դե յուրե տարածքում չեն․ Փաշինյան

Ադրբեջանի պահանջած գյուղերը Հայաստանի դե յուրե տարածքում չեն․ Փաշինյան

Կառավարությունը շարունակում է արտաքին և անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացման քաղաքականությունը, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ գործադիրի ղեկավարի՝ Երևանի համար շարունակում է առաջնային մնալ խաղաղության օրակարգը և երեք սկզբունքների հիման վրա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու և սահմանների սահմանազատում և սահմանագծում իրականացնելու քաղաքականությունը։

Փաշինյանը կրկին շեշտեց երեք սկզբունքները՝ «Հայաստանն ու Ադրբեջանը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Ալմաթիի հռչակագիրը երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման քաղաքական հիմք է և նոր սահման ստեղծելու օրակարգ չկա, տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն դրանց անցման երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ՝ հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա»։

«ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել»»

Հայաստանի վարչապետն այսօր հայտարարեց, թե Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։

Ավելի վաղ՝ անցած շաբաթ օրը, Բաքուն պահանջել էր անհապաղ ազատել և Ադրբեջանին վերադարձնել դրանք։

«ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել», - հայտարարեց Հայաստանի վարչապետը։

Փաստացի, այդ գյուղերը 90-ականներից գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ։ Դրանց մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։

Անդրադառնալով այս հարցին Փաշինյանը հայտարարեց․ - «Առաջիկայում մենք պետք է գործողություններ անենք, և էնտեղ, որտեղ, օրինակ, մեր կոմունիկացիաները մեր սահմաններից դուրս են, էդ հատվածներում մեր կոմունիկացիաները վերակառուցենք, որպեսզի Հայաստանի բոլոր կոմունիկացիաները անցնեն Հայաստանի դե յուրե տարածքով»։

Ո՞ր փուլից և որտեղի՞ց սկսել դելիմիտացիայի գործընթացը

Փաշինյանը կրկին հայտարարեց, թե Երևանը պատրաստ է գնալ հատվածական դելիմիտացիայի՝ չբացառելով, որ գործընթացը սկսվի հենց Տավուշի մարզից։

Մինչ այդ դելիմիտացիայի հարցով բանակցող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գչասենյակը հայտարարել էր, որ Հայաստանի ավելի քան 30 բնակավայրերի տարածքներ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, Բաքուն Հայաստանից տարածքներ է օկուպացրել նաև 44-օրյա պատերազմից հետո, սակայն հրաժարվում է ընդունել այդ փաստը։

Արդյոք կա երաշխիք, որ 4 գյուղերի հարցը Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն լուծելուց հետո Ադրբեջանը կհամաձայնի նույն սկզբունքով շարունակել դելիմիտացիան նաև սահմանի մյուս հատվածներում և դուրս գալ Հայաստանից զավթած տարածքներից՝ վարչապետը չի հստակեցրել։

«Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերից հրաժարվելու հարց քննարկվել և քննարկվում է»

Փաշինյանը հաստատեց՝ Բաքվի հետ բանակցություններում քննարկվել և քննարկվում է Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններ ներկայացված գանգատներից հրաժարվելու հարց։

Հայաստանի վարչապետը միաժամանակ հայտարարեց, թե ըստ Երևանի, լուծումը պետք է թողնել բանակցությունների վերջին փուլին, երբ խաղաղության դրույթները համաձայնեցված կլինեն ։

«Եվ դա տրամաբանական է․ եթե կողմերը կնքում են խաղաղության պայմանագիր, ինչո՞ւ են շարունակում իրավական պատերազմները իրար դեմ, իսկ եթե չեն կնքում խաղաղության պայմանագիր, Հայաստանի Հանրապետության համար դա մի գործոն է, որը կարևոր է նաև մեր ասելիքը և մեր օրակարգն առաջ մղելու համար», - ասաց Փաշինյանը։

Արդյոք Բաքուն կիսում է այս մոտեցումը և պատրաստ է հրաժարվել Հայաստանի դեմ ներկայացված ու հնարավոր հայցերից՝վարչապետը չի հստակեցրել։

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 միջպետական գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ, ևս մեկ գանգատ էլ ընդդեմ Ադրբեջանի քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում: Բաքուն խնդրահարույց է համարել Հայաստանի կողմից ներկայացված հայցերը։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ոչ միայն պնդել է, որ դրանք իր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ շարունակվող պահանջներ են, այլև ընդգծել է այդ հայցերից հրաժարվելու կարևորությունը: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ արձագանքել է՝ եթե Ադրբեջանը հրաժարվի Հայաստանի դեմ միջազգային դատարան ներկայացրած հայցերից, հնարավոր է Հայաստանն էլ հրաժարվի։

Փաշինյանը վերահաստատեց՝ «ՀՀ սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ-ում Ռուսաստանի սահմանապահ զորքերին»

Անդրադառնալով «Զվարթնոց» օդնավակայանից ռուսներին հանելու մասին քննարկումներին՝ Փաշինյանը հայտարարեց, որ այո՛, Հայաստանի սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ-ում Ռուսաստանի սահմանապահ զորքերին, շնորհակալություն են հայտնել «Զվարթնոց»-ում ծառայություն իրականացնելու համար։

«Տեղեկացրել են, որ քանի որ մեր երկրում պետական ինստիտուտները զարգանում են, ՀՀ սահմանապահ ծառայությունը «Զվարթնոց»-ում բավարար փորձ, հմտություն է ձեռք բերել, որպեսզի օդանավակայանում սահմանապահ հսկողությունն իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության», - ասաց Փաշինյանը։

«Զվարթնոց»-ից ռուսներին հանելու մասին քննարկումներին նախորդեց Ներքին Հանդի արյունալի միջադեպը, որի հետևանքով հայկական կողմը չորս զոհ ունեցավ: Իշխանության ներկայացուցիչները սկսեցին բացահայտ կասկածի տակ դնել ավելի քան երեք տասնամյակ Հայաստանի սահմաններին ծառայություն իրականացնող ռուս սահմանապահների արդյունավետությունը: Օդանավակայանից ռուսներին հանելն ավելի վաղ ճիշտ էր համարել խորհրդարանի խոսնակը՝ մտավախություն հայտնելով, թե մի օր էլ հայերին դուրս կհանեն այնտեղից, ինչպես արցախցիներին՝ Արցախից: Մարտի 6-ին արդեն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը պաշտոնական նամակով դիմել է ռուսական կողմին և տեղեկացրել՝ «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն պետք է իրականացնեն միայն հայ սահմանապահները։

«Հայաստանը նախկին պայմանավորվածությունները վերականգնելու փորձ է արել»

Օրերս Երևանն ադրբեջանական կողմին հանձնեց Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին։ Երևանի այս քայլը դժգոհություն հարուցեց, մասնավորապես, իրավապաշտպանների շրջանում, թե ինչո՞ւ Հայաստանի կառավարությունը միակողմանի բարի կամք դրսևորեց։

Փաշինյանն այսօր պարզաբանեց՝ Հայաստանը նախկին պայմանավորվածությունները վերականգնելու փորձ է արել։

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև գոյություն է ունեցել և ունի պայմանավորվածություն, որ այն զինվորները, ովքեր մոլորվելով հայտնվում են հակառակ կողմում, կարճ ժամանակ անց՝ վերադարձվում են։ Այս պայմանավորվածության ընկալումը 2018-ից առաջ ու հետո խախտվել է։ Մենք Ադրբեջանի նախագահի հետ վերջին շրջանի քննարկումներում վերահաստատել են, որ եթե շփոթվելու դեպք լինի, մենք պետք է վերադարձնենք։ Մենք վերադարձրեցինք՝ առանց որևէ մեկին վերադարձնելու։ Սա այդ պայմանավորվածությունը վերակենդանացնելու փորձ է արվում մեր կողմից», - պարզաբանեց գործադիրի ղեկավարը։

«Այսօր էլ այդ հարցը սեղանին է»․ Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

ՀԱՊԿ-ի թեմային անդրադառնալով, մասնավորապես, այն հայտարարություններին, որ կազմակերպությանն անդամակցության սառեցման ընթացակարգ չկա, Փաշինյանն ասաց՝ պետք չէ քաղաքական որոշումը և քաղաքական դիրքորոշումը շփոթել իրավական գործընթացների հետ։

Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին և որոշումներին, պատճառն այն է, որ մինչ օրս չի ստացել այն հարցի պատասխանը, թե որն է կազմակերպության պատասխանատվության գոտին ՀՀ տարածքում։

«Այսօր էլ այդ հարցը սեղանին է։ Եթե ՀԱՊԿ-ը կպատասխանի այդ հարցերին և պատասխանը կհամապատասխանի մեր պատկերցումներին, կնշանակի Հայաստանի Հանրապետության և ՀԱՊԿ-ի միջև հարցերը հասցեագրված են, լուծված են, ամփոփված են։ Եթե ոչ, Հայաստանի Հանրապետությունը դուրս կգա ՀԱՊԿ-ից, երբ՝ չեմ կարող ասել»,-հայտարարեց Փաշինյանը՝ դահլիճից հնչած հարցին արձագանքելով. - «Նոր տարուց առաջ»:

Սահմանին խաղաղապահներ տեղակայելու ՀԱՊԿ-ի պատրաստակամության մասին վարչապետն ընդգծեց, որ խաղաղապահը չեզոք կողմ է, մինչդեռ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը մե՛ր կազմակերպությունն է»:

Թեմայի այլ նորություններ