«44-օրյա պատերազմ. վարձկաններ» ֆիլմը ներկայացնում է պատերազմում Թուրքիայի և սիրիացի վարձկանների մասնակցությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    48%
    9 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    55%
    24 կմ/ժ
  • Լոռի 15°C
    66%
    21 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    76%
    2 կմ/ժ
  • Արարատ 18°C
    28%
    30 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    39%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    48%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    59%
    27 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    48%
    9 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    44%
    17 կմ/ժ
  • Արցախ 21°C
    52%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

«44-օրյա պատերազմ. վարձկաններ» ֆիլմը ներկայացնում է պատերազմում Թուրքիայի և սիրիացի վարձկանների մասնակցությունը

 Յութուբյան ալիքով փետրվարի 16-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի պատրաստած «44-օրյա պատերազմ. Վարձկաններ» ֆիլմի պրեմիերան:

Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից, «44-օրյա պատերազմ. Վարձկաններ» ֆիլմը փաստական հարուստ նյութի, քննչական մարմինների տեղեկությունների, փորձագետների վերլուծությունների հիման վրա ներկայացնում է պատերազմում Թուրքիայի և սիրիացի վարձկանների մասնակցությունը։ 

2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում Ադրբեջանը սեփական զինված ուժերից բացի լայնորեն կիրառեց Թուրքիայի աջակցությամբ Արցախ և Ադրբեջան տեղափոխված վարձկանների։

Դեռևս Արցախյան առաջին պատերազմում՝ 1993-94թթ. ադրբեջանական բանակում, տարբեր տվյալներով, կռվել էին 1000-3000 աֆղանցի մոջահիդներ։ 2020թ.-ին մարտական գործողություններին մասնակցում էին հիմնականում սիրիացի վարձկաններ, որոնք Ադրբեջան էին տեղափոխվել նախքան պատերազմը։ 

Թեմայի այլ նորություններ