3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    64%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    15 կմ/ժ
  • Լոռի 10°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    6 կմ/ժ
  • Արարատ 20°C
    65%
    2 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    91%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    64%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    84%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    64%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    59%
    2 կմ/ժ
  • Արցախ 15°C
    61%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.23574
  • Դոլար = 388

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է

Անցած 24 ժամում Ինդոնեզիայի Հյուսիսային Սուլավեսի նահանգի համանուն փոքրիկ կղզում Ռուանգ հրաբխի երեք նոր ժայթքում է տեղի ունեցել։

Այս մասին հայտնել է Ինդոնեզիայի աղետների մեղմացման ազգային գործակալությունը։

Մոխրի սյան բարձրությունը տատանվել է 400 մ-ից մինչև 1,2 կմ:

Արգելվում է սարին մոտենալ 6 կմ-ից ավելի մոտ։ Հարևան Թագուլանդանգ կղզու բնակիչներին նաև խորհուրդ է տրվել դիմակներ կրել՝  շնչուղիներում հրաբխային մոխրից խուսափելու համար։

Ռուանգ հրաբուխը հինգ անգամ ժայթքել էր նաև ապրիլի 17-ին։ Ամենահզոր ժայթքման ժամանակ այն մոտ 3 կմ բարձրության վրա մոխրի սյուն է նետել։ Մինչ այս Ռուանգ կղզուց տարհանվել էր 828 մարդ, զոհեր չկան։

Ըստ Ինդոնեզիայում ընդունված ժայթքումների դասակարգման, հրաբխի տարածքում վտանգի մակարդակը բարձրացվել է առավելագույնը չորսի։ Հրաբխային ակտիվության պատճառով Մանադո քաղաքի (Հյուսիսային Սուլավեսի նահանգի վարչական կենտրոն) օդանավակայանը փակ է։ Ավելի քան 40 չվերթ է չեղարկվել։

Թեմայի այլ նորություններ