1920 թվականի հուլիսի 9-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց ՀՀ պետական զինանշանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    82%
    17 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    17 կմ/ժ
  • Լոռի 8°C
    91%
    11 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    87%
    10 կմ/ժ
  • Արարատ 11°C
    50%
    10 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    83%
    3 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    90%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    82%
    17 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    67%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    92%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

1920 թվականի հուլիսի 9-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց ՀՀ պետական զինանշանը

1920 թվականի հուլիսի 9-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց ՀՀ պետական զինանշանը

Մեր զինանշանն այսօր ուղիղ 100 տարեկան է։ 1920 թ. հուլիսին ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ զինանշանը, որը հեղինակել էին ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը: Հայաստանի զինանշանի մասին օրենքն ընդունվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից 1992 թվականի ապրիլի 19-ին։ Վերականգնվել է Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920 թվականներ) զինանշանը։

Հայաստանի պետական զինանշանի կենտրոնական մասում՝ վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի՝ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։ Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը՝ հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։

Թեմայի այլ նորություններ