17-ամյա երիտասարդը օդամղիչ ինքնաձիգով մի քանի անգամ կրակել է 11-ամյա երեխայի վրա, ավելի վաղ՝ ծեծի ենթարկել նրան
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    9%
    7 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    19%
    7 կմ/ժ
  • Լոռի 23°C
    44%
    13 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    54%
    9 կմ/ժ
  • Արարատ 31°C
    11%
    2 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    51%
    11 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    9%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    41%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    9%
    7 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    20%
    10 կմ/ժ
  • Արցախ 22°C
    51%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.16947
  • Դոլար = 388.08

17-ամյա երիտասարդը օդամղիչ ինքնաձիգով մի քանի անգամ կրակել է 11-ամյա երեխայի վրա, ավելի վաղ՝ ծեծի ենթարկել նրան

17-ամյա երիտասարդը օդամղիչ ինքնաձիգով մի քանի անգամ կրակել է 11-ամյա երեխայի վրա, ավելի վաղ՝ ծեծի ենթարկել նրան

Հունվարի 6-ին՝ ժամը 22։50-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորք Մարաշում հայտնի «Նաիրի» հյուրանոցային համալիրի մոտ կրակոցներ են հնչել և կա տուժած քաղաքացի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են մեկնել իրավապահները:

Արդեն տեղում ոստիկանները զրուցել են Երևանի բնակիչ 34-ամյա Արմինե Ս․-ի հետ, որը հայտնել է, որ ժամը 19։30-ի սահմաններում Արմենակյան փողոցում գործող «Նաիրի» հյուրանոցի մոտ 3 ժամ առաջ մոտ 16 տարեկան տղան տիրով կրակել է իր 10-ամյա երեխայի ոտքին, այտին և գլխին, հավելել է նաև, որ նույն անձը մի քանի օր առաջ հարձակվել է երեխայի վրա, ոտքով հարվածել նրա մեջքին և իր 10-ամյա երեխայից բացի՝ այլ 10-ամյա երեխայի ծեծի ենթարկել: 

Հաջորդ օրը Արմինե Ս․-ն ոստիկանության Կենտրոնական բաժնում հայտնել է, որ հունվարի 6-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, հյուրանոցի հետնամասում ոմն Հովոն հրացանով մի քանի անգամ կրակել է իր 11-ամյա երեխայի վրա՝ պատճառելով մարմնական վնասվածք և հայտնել է, որ նույն անձը մոտ 1 ամիս առաջ իր որդուն ծեծի էր ենթարկել։

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ ոմն Հովոն Երևանի բնակիչ 17-ամյա Հովհաննես Մ․-ն է:

Ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ՝ նրանք Նորք Մարաշում հայտնաբերել են Հովհաննես Մ․-ին և մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Մարաշի բաժանմունք, որտեղ էլ կազմված փաստաթղթերով նրան ներկայացրել են Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ոստիկանները պարզել են նաև, որ Հովհաննես Մ․-ն «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական կազմակերպության սան է և այդ օրը Արմենակյան փողոցի 127 հասցեի հետնամասում նշված կազմակերպության վարժանքի ժամանակ օդամղիչ ինքնաձիգով մի քանի անգամ կրակել է Վ․ Ղազարյանի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Ոստիկանները ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ զենքի տեսակը պարզելու և այն հայտնաբերելու ուղղությամբ։

Թեմայի այլ նորություններ