Քիմ Քարդաշյանը պատասխանել է Արմեն Սարգսյանի շնորհակալական նամակին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    72%
    0 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    71%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    98%
    2 կմ/ժ
  • Արարատ 17°C
    72%
    2 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    67%
    7 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    72%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    95%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    77%
    0 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    82%
    1 կմ/ժ
  • Արցախ 16°C
    50%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21717
  • Դոլար = 388

Քիմ Քարդաշյանը պատասխանել է Արմեն Սարգսյանի շնորհակալական նամակին

Քիմ Քարդաշյանը թվիթերյան իր էջում պատասխանել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհակալական նամակին:

«Շնորհակալություն նախագահ Սարգսյանին, որը միշտ ժամանակ է գտել ինձ Հայաստանի մասին պատմելու համար։ Շնորհակալություն Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին և հայկական բոլոր խմբերին, ինչպես նաև յուրաքանչյուր հայի, որը կռիվ էր տալիս ճանաչման հասնելու համար։ Երջանիկ եմ, որ կարողացա նպաստել այդ հարցում իրազեկման բարձրացմանը և միշտ շարունակելու եմ աջակցել այս գեղեցիկ երկրին»,- գրել է հայազգի հեռուստաաստղը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ էր հղել ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին՝ երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում նրանց ներդրած ավանդի համար:

Նամակում նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Ձեր և Ձեր ընտանիքի ազդեցությունը հսկայական է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ողջ աշխարհում, և հրաշալի էր տեսնել, թե ինչպես Ձեր գործունեությամբ ու քայլերով կարողացաք կարևոր դերակատարում ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Շնորհակալ եմ, անխոնջ ջանքերի, անկեղծ նվիրումի և հանձնառության համար»:

Թեմայի այլ նորություններ