Արթուր Դավթյանը աշխատանքային այցով մեկնել է Եգիպտոս. կստորագրվի փոխըմբռնման հուշագիր
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    37%
    9 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    51%
    13 կմ/ժ
  • Լոռի 13°C
    78%
    12 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    72%
    4 կմ/ժ
  • Արարատ 20°C
    32%
    15 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    38%
    13 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    37%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    29 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    37%
    9 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 18°C
    73%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Արթուր Դավթյանը աշխատանքային այցով մեկնել է Եգիպտոս. կստորագրվի փոխըմբռնման հուշագիր

Արթուր Դավթյանը աշխատանքային այցով մեկնել է Եգիպտոս. կստորագրվի փոխըմբռնման հուշագիր

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը քառօրյա աշխատանքային այցով մեկնել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն:

Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ, մասնավորապես, Եգիպտոսի Արաբական Հանրապետության գլխավոր դատախազի, վարչական վերահսկողության ծառայության ղեկավարի հետ:

Նախատեսված է ՀՀ և ԵԱՀ գլխավոր դատախազների հանդիպման արդյունքներով պայմանավորված՝ ՀՀ և ԵԱՀ գլխավոր դատախազությունների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրում:

Այցի օրակարգում, երկու երկրների ջերմ, բարեկամական կապերին համահունչ, Հայաստանի և Եգիպտոսի միջև իրավական ոլորտում հարաբերություններին նոր շունչ հաղորդելն է՝ հիմնված 2007 թ. ապրիլի 15-ին Կահիրեում ստորագրված՝ երկու երկրների միջև քրեական գործերով իրավական փոխադարձ օգնության և հանձնման մասին համաձայնագրերի վրա, այդ համատեքստում՝ նաև դատախազական կառույցների միջև գործակցության խթանումը:

Վերոնշյալ նպատակներով Կահիրե այց կատարելու հրավերը Արթուր Դավթյանը ԵԱՀ գլխավոր դատախազից ստացել է 2021 թ. դեկտեմբերին Շարմ Էլ Շեյխ քաղաքում կայացած՝ Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի (UNCAC) անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանին մասնակցության շրջանակում:

Թեմայի այլ նորություններ