ԶՈՒ ներքաշումը քաղաքական ինտրիգների մեջ հերթական անգամ ցույց տվեց իր աղետաբերությունը. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    59%
    9 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    71%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    80%
    8 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    78%
    11 կմ/ժ
  • Արարատ 19°C
    48%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    76%
    11 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    59%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    59%
    25 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    59%
    9 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    54%
    13 կմ/ժ
  • Արցախ 16°C
    75%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ԶՈՒ ներքաշումը քաղաքական ինտրիգների մեջ հերթական անգամ ցույց տվեց իր աղետաբերությունը. Փաշինյան

ԶՈՒ ներքաշումը քաղաքական ինտրիգների մեջ հերթական անգամ ցույց տվեց իր աղետաբերությունը. Փաշինյան

Խոսելով 2021 թվականի ձախողումների մասին՝ ԱԺ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշատակեց մայիսի 12-ի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ Սոթք-Խոզնավար հատվածում:

Թե ինչու տեղի ունեցավ ձախողումը՝ վարչապետն առաջարկեց տեղի ունեցածը դիտարկել դրան նախորդած մի շարք կարևոր իրադարձությունների խորապատկերում:

«2021 թվականի մայիսի 10-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը արձակվեց իրավունքի ուժով, և մեր երկիրը թևակոխեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջափուլ, և միանշանակ է, որ դրանից երկու օր անց տեղի ունեցած ներխուժման մոտիվացիաներից մեկը Հայաստանի պետական ինստիտուտները և պետականությունը կաթվածահար անելն էր, նախընտրական և հետընտրական քաոսի հարուցումը և ընտրությունների արդյունքների վրա կոնկրետ ազդեցություն ունենալը: Կարող ենք ուղիղ ասել, որ դա հարձակում էր նաև Հայաստանի ժողովրդավարության վրա:

Բայց մայիսյան ներխուժման համատեքստը կիսատ կմնա, եթե հաշվի չառնենք փետրվարին տեղի ունեցած իրադարձությունները, երբ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբը բացահայտ կերպով քաղաքականության մեջ ներքաշվեց՝ Կառավարության հրաժարականը պահանջող հայտարարություն տարածելով: Պետք է արձանագրել, որ ընդդիմությունը, որի երբեմնի առաջնորդի խոստովանությամբ՝ ինքը դեռ պատերազմի ժամանակ էր գեներալներին կոչ անում հրացանափողերն ուղղել ոչ թե հակառակորդի, այլ Կառավարության շենքի վրա, ի վերջո, հասավ իր նպատակին, և պարզվեց, որ բանակում կան ուժեր, որոնց ավելի շատ հետաքրքրում է ոչ թե այն՝ ինչ կատարվում է սահմանին, այլ այն, ինչ կատարվում է Հանրապետության հրապարակում, Բաղրամյան պողոտայում, Մելիք-Ադամյան փողոցում:

Զինված ուժերի քաղաքականացումը, ներքաշումը քաղաքական ինտրիգների մեջ հերթական անգամ ցույց տվեց իր աղետաբերությունը, և երբ հետահայաց վերլուծում ենք շատ իրադարձություններ, երբեմն տպավորություն է, թե ռազմական անհաջողությունները ոմանց պարզապես անհրաժեշտ են Հայաստանում իշխանափախության շարժառիթ ձևակերպելու համար: Իհարկե, սա կարող է կոնսպիրոլոգիա թվալ, որը ոչ մի կոնկրետ փաստով հիմնավորված չէ, բայց վերլուծությունները հանգեցնում են նման մտքերի: Մի շարք բարձրաստիճան զինվորականների բացահայտ հայտնվելը ընդդիմադիր դաշտում՝ պաշտոնանկությունից անմիջապես հետո, հաստատում են այն վարկածները, որոնց մասին խոսել եմ հայտնի իրադարձություններից առաջ»,- ասաց Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի՝ նրանցից շատերն այսօր ընդդիմադիր ելույթներ են ունենում, մինչդեռ, վարչապետի ձևակերպմամբ, իրենք են եղել անձնական պատասխանատուն մի շարք ձախողումների, որոնց համար մեղադրում են Կառավարությանը:

«Ամեն դեպքում, հենց բանակի երկարամյա քաղաքականացումը, նրա լիարժեք ներգրավումը կոռուպցիոն շղթաներում դարձան այն համակարգային խոցերից, որոնք մեզ կանգնեցրին աղետի առաջ: Ու նկատի ունեմ ոչ միայն ուղիղ, այլև հարակից էֆեկտները: Վերը նկարագրված անպատասխանատվության, քաղաքականացման և ընդդիմադիրացման ֆոնին է, որ ինչպես բոլորովին վերջերս պարզվեց՝ Հայաստանի զինված ուժերում Ադրբեջանի կողմից ձևավորված լրտեսական ցանցեր են գործել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Թեմայի այլ նորություններ