Ընդդիմությունն այսօր հանրահավաք չի անցկացնի, սակայն կշարունակի անհնազանդության ակցիաները
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    27%
    4 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    45%
    2 կմ/ժ
  • Լոռի 19°C
    49%
    8 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    50%
    10 կմ/ժ
  • Արարատ 24°C
    36%
    3 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    55%
    10 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    27%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    56%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    27%
    4 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    37%
    7 կմ/ժ
  • Արցախ 20°C
    44%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.1624
  • Դոլար = 388.08

Ընդդիմությունն այսօր հանրահավաք չի անցկացնի, սակայն կշարունակի անհնազանդության ակցիաները

Ընդդիմությունն այսօր հանրահավաք չի անցկացնի, սակայն կշարունակի անհնազանդության ակցիաները

«Դիմադրություն» շարժումը մայիսի 27-ին կշարունակի անհնազանդության ակցիաները Երևանում, ակցիաներ կիրականացվեն նաև մարզերում, սակայն հանրահավաք նախատեսված չէ: Այս մասին երեկ հայտարարել է ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Անհնազանդության ակցիաներ լինելու են նաև հանրապետության մարզերում»,-ասել էր Սաղաթելյանը:

Իսկ մայիսի 28-ին ժամը 18:00-ին ընդդիմությունը հրավիրում է համապետական հանրահավաք: Մայիսի 28-ին՝ մինչև հանրահավաքը, ժամը 16:00-ին Սարդարապատից նախատեսում են մեծ ավտոերթ դեպի Երևանի Ֆրանսիայի հրապարակ: Հանրահավաքից հետո տեղի կունենա երթ: Սաղաթելյանի խոսքով՝ մայիսի 28-ին Երևանում հանրահավաքին զուգահեռ հանրահավաք է տեղի ունենալու նաև Ստեփանակերտում: 

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 26-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը 20:00-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում: «Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:08-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 2650 մարդ: Հարկ է նշել, որ հանրահավաքի որոշ մասնակիցներ, հավանաբար, տեսանելի չեն՝ ծառերի կամ վրանների տակ գտնվելու պատճառով:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։ Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։ Հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Թեմայի այլ նորություններ