Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Կիևում մասնակցում է առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովին
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    77%
    0 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 14°C
    61%
    20 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    76%
    5 կմ/ժ
  • Արարատ 14°C
    46%
    29 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    63%
    4 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    63%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    61%
    31 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    63%
    0 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    51%
    22 կմ/ժ
  • Արցախ 17°C
    63%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Կիևում մասնակցում է առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովին

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Կիևում մասնակցում է առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովին

Այդ մասին Աննա Հակոբյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում:
 
«Կիևում մասնակցում եմ առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովին։
 
Օրը սկսվեց «Նահատակ երեխաներ» անունը կրող ցուցահանդես այցելությամբ, որտեղ ոգեկոչեցինք այս պատերազմում զոհված երեխաների հիշատակը։
 
Ինչպես նշել էի այս հունիսին Բրյուսելում «Կին քաղաքական առաջնորդներ 2023» ցագաթնաժողովում իմ ելույթում, 2022 թվականի փետրվարի 24-ից մինչ օրս Ուկրաինայում զոհվել է շուրջ 500 երեխա։
 
Այսօր իմացանք, որ նրանցից ամենափոքրը 2 օրական է եղել, ամենամեծը՝ 17 տարեկան։
 
Պատերազմներում նահատակվող երեխաները մեր բոլորի՝ մեծերիս ձախողումն են. աններելի, անուղղելի, անվերականգնելի ձախողումը»։
 

ՀՀ վարչապետի տիկինը գագաթնաժողովի բանախոսների թվում է։

Գագաթնաժողովի բանախոսների թվում են նաև Մեծ Բրիտանիայի վարչապետի տիկինը, Ալբանիայի առաջին տիկինը, Ավստրիայի նախագահի տիկինը, Կիպրոսի առաջին տիկինը, Չեխիայի առաջին տիկինը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը, Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան, Շվեդիայի թագուհին և այլ երկրների առաջին տիկիններ և ամուսիններ։

Այս տարվա գագաթնաժողովի թեման հոգեկան առողջությունն է։

Միջոցառման մասնակիցներին բացման խոսքով կդիմի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ազատության»-ը երեկ հայտնի էր դարձել, որ Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա։ Ակնկալվում է, որ Աննա Հակոբյանն այսօր Կիևում կփոխանցի օգնությունը:

Թեմայի այլ նորություններ