Վարչապետի հավաստիացմամբ՝ ՀՀ-ում գործող բիոլաբորատորիաները ՌԴ-ի համար սպառնալիք չեն ստեղծում
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    67%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    71%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    72%
    4 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    77%
    9 կմ/ժ
  • Արարատ 17°C
    53%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    78%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    67%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    67%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    55%
    11 կմ/ժ
  • Արցախ 15°C
    76%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Վարչապետի հավաստիացմամբ՝ ՀՀ-ում գործող բիոլաբորատորիաները ՌԴ-ի համար սպառնալիք չեն ստեղծում

Վարչապետի հավաստիացմամբ՝ ՀՀ-ում գործող բիոլաբորատորիաները ՌԴ-ի համար սպառնալիք չեն ստեղծում

Հայաստանում գործող բիոլաբորատորիաները 100 տոկոսով Հայաստանի Հանրապետության սեփականությունն են: «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում անցկացվող ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստանում գործող բիոլաբորատորիաների առնչվող հարցին: Լրագրողը նշում է, որ ռուսական կողմը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով այն մասին, որ Հայաստանում գործում են բիոլաբորատորիաներ, որոնց շրջանակներում կա փոխգործակցություն ԱՄՆ-ի և Հայաստանի միջև, այդ թվում՝ռազմական գերատեսչությունների գծով, բացի այդ՝ Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայտարարել է, որ Հայաստանում առկա են Ուկրաինայի կենսաբանական նախագծերին մասնակցած կառույցներ:

« Ճիշտ է, դա ստեղծվել է Միացյալ Նահանգների աջակցությամբ, բայց դրանք Հայաստանի Հանրապետության սեփականությունն են: Այդ թեման բարձրացվել է 2018 թվականին, Ռուսաստանի մեր գործընկերները մտահոգություն են բարձրաձայնել, և մենք հրավիրել ենք իրենց, ասել ենք՝ եկեք ու ցույց տվեք, թե ինչումն է մտահոգությունը: Եղել են այցելություններ, քննարկումներ և որևէ մտահոգություն չի հայտնվել այդ քննարկումների արդյունքում»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության փաստաթուղթ, և երկու երկրների միջև առկա է սերտ համագործակցություն այդ ոլորտում, շարունակելու են համագործակել:

«Բայց դա չի նշանակում, որ գիտության և ենթակառուցվածքների զարգացման ոլորտում մենք այլ երկրների հետ չենք համագործակցելու: Այլ բան, որ մենք պետք է նայենք, որ այդ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության համար սպառնալիք ստեղծում է, թե չէ: Մենք երաշխավորում ենք, որ մեր համագործակցության ընթացքում մենք մեր դաշնակիցների համար սպառնալիքներ չենք ստեղծել և չենք ստեղծի: Չնայած մենք մտահոգություններ լսում ենք, փորձում ենք հասկանալ՝ գուցե ինչ-որ բան բաց ենք թողել: Եթե պարզվի, որ ինչ-որ բան բաց ենք թողել և սպառնալիք ենք ստեղծում, չնայած այդպիսի բան չի կարող պարզվել, մենք բաց ենք այդ քննարկումների համար: Ես մտահոգությունները  արտահայտել եմ այդ հրապարակային հայտարարությունների հետ կապված, բայց մինչև այս պահը որևէ կոնկրետ տեղեկատվություն դրա առնչությամբ չեմ ստացել»,- եզրափակեց Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ