Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    40%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    17 կմ/ժ
  • Լոռի 14°C
    65%
    23 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    74%
    5 կմ/ժ
  • Արարատ 20°C
    30%
    22 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    6 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    35%
    30 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    31 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    40%
    20 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    48%
    32 կմ/ժ
  • Արցախ 21°C
    47%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Փետրվարի 21-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 16-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։ Երկուստեք կարևորվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների հետևողական իրականացումը, ներառյալ Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկին ուղղված քայլերը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում կայունության ամրապնդմանն ու երկարաժամկետ խաղաղության ու համագործակցության հարաբերությունների հաստատմանը վերաբերող մի շարք այլ հարցերի։

Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որը նշվում է այս տարվա ապրիլին՝ Վլադիմիր Պուտինը հրավիրել է Նիկոլ Փաշինյանին պաշտոնական այցով այցելել ՌԴ։ Հրավերն ընդունվեց երախտագիտությամբ։ Հայաստանի վարչապետն իր հերթին Վլադիմիր Պուտինին հրավիրել է Հայաստան:

Զրուցակիցները քննարկել են նաև ռուս-ուկրաինական հարաբերություններում հաստատված իրավիճակը, տարածաշրջանային անվտանգության հարցեր:
 

Թեմայի այլ նորություններ