Վանեցյանը բարձր է գնահատում բողոքի ակցիաների արդյունքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    55%
    11 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    13 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    8 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    6 կմ/ժ
  • Արարատ 16°C
    57%
    12 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    98%
    2 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    55%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    86%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    55%
    11 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    75%
    1 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.25205
  • Դոլար = 387.927

Վանեցյանը բարձր է գնահատում բողոքի ակցիաների արդյունքները

Վանեցյանը բարձր է գնահատում բողոքի ակցիաների արդյունքները

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ բարձր է գնահատում ապրիլի 25-ին անցկացրած բողոքի ակցիաների արդյունքները:

«Երեկվա օրը գնահատում եմ շատ լավ: Մարդկանց մասնակցության թիվը շատ մեծ էր: Տեսանք, որ փողոցում մեքենաների մեջ նստած վարորդները գրեթե 100 տոկոսը ողջունում էին երթի մասնակիցներին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վանեցյանը՝ հայտնելով, որ առաջիկայում նախատեսվում են բազմաթիվ միջոցառումներ:

«Հուսամ կլինեն նաև ինքնաբուխ միջոցառումներ, որոնք կկազմակերպեն մեր քաղաքացիները: Ժամը 18:00-ին հավաքվելու ենք Ազատության հրապարակում, որոշ ժամանակ անց կորոշենք ինչ անել՝ կամ իրազեկման երթ կանցկացնենք, կամ ինչ-որ մի բան կանենք: Ուզում եմ մեր քաղաքացիների հետ պայմանավորվենք՝ առաջիկա օրերին ամեն օր ժամը 18:00-ին մենք հավաքվում ենք Ազատության հրապարակում»,- ասաց Վանեցյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 26-ին, երեկոյան,ժամը 18.30-ին Կայարանից՝ Սասունցի Դավթի արձանի մոտից, կմեկնարկի «Դիմադրության» շարժման իրազեկման ակցիան:

Թեմայի այլ նորություններ