Ուկրաինայում հումանիտար միջանցքները դեռ չբացված՝ փակվեցին. հայ համայնքում անհանգիստ են
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    72%
    11 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    97%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    4 կմ/ժ
  • Արարատ 14°C
    60%
    12 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    92%
    2 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    72%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    77%
    6 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    73%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Ուկրաինայում հումանիտար միջանցքները դեռ չբացված՝ փակվեցին. հայ համայնքում անհանգիստ են

Ուկրաինայում հումանիտար միջանցքները դեռ չբացված՝ փակվեցին. հայ համայնքում անհանգիստ են

Ուկրաինայի Մարիոպոլ քաղաքում նախապես հայտարարված հումանիտար միջանցքը չի գործել․ ռուսական և ուկրաինական կողմերը միմիանց մեղադրում են խաղաղ բնակչության տարհանման համար համաձայնեցված լռության ռեժիմը խախտելու և հրետակուծությունը շարունակելու մեջ։

Իրավիճակը փոփոխվում է անընդհատ․ օրվա առաջին կեսին «Ռադիոլուր»-ի զրուցակից, Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը պատմում էր, որ համայնքի ամբողջ ներուժը կենտրոնացրել են Մարիոպոլ և Վոլնովախ քաղաքներից հնարավորինս շատ հայերի տարհանելու համար, հիմա լրացնում է՝ ոչինչ անել այդպես էլ չի հաջողվել։

«Հումանիտար միջանցք չի եղել, ռուսները սկսել են ինտենսիվ ռմբակոծել։ Ես կապվեցի Մարիոպոլի հայ համայնքի նախագահի հետ։ Ինքն ասաց, որ ի սկզբանե միջանցքը չի գործել, ոչ ոք չի կարողացել մտնել քաղաք կամ դուրս գալ քաղաքից։ Ավելին, իրավիճակը հիմա ավելի լարված է»։

Դավիթ Մկրտչյանն ասում է՝ հումանիտար միջանցքի անհրաժեշտությունը շատ մեծ է և ոչ միայն Մարիոպոլ քաղաքում․ Ուկրաինայի մյուս խոշոր քաղաքներում ևս խաղաղ բնակիչները կանգնած են ժամ առ ժամ ահագնացող հումանիտար խնդիրների առաջ։  Զրուցակիցս մանրամասնում է՝ Կիևում ևս մարտի 5-ի գիշերը թեժ բախումներ են եղել․ մարդիկ չեն կարողանում ապաստարաններից դուրս գալ․

«Ոչ մի բան չի փոխվել։ Տարբեր տեղերում ծանր բախումներ են, Կիևի մերձակայքում այս գիշեր ծանր հրետակոծություններ էին։ Նաև բավականին լարված է Չերնիգով, Սումի, Խերսոն քաղաքներում․ այստեղ ևս մարդիկ չեն կարողանում դուրս գալ, քանի որ շրջափակման մեջ են, և եթե նույնիսկ դուրս գան, շատ վտանգավոր է, հաճախ նաև մեքենաների վրա են կրակում։ Այս քաղաքներում ևս հումանիտար միջանցքի անհրաժեշտություն կա»,– ասում է հայ համայնքի փոխնախագահը։

Ուկրաինայում պատերազմական իրավիճակի հետևանքով ամենաթեժ կետերից մեկը մնում է հայաշատ Խարկով քաղաքը։ Աթոյանների ընտանիքը, որ օրեր շարունակ ապաստարաններում էր, այսօր արդեն դեպի արևմուտք ճանապարհին է։ Խարկովի բնակչուհի Մարինա Աթոյանը պատմում է՝ մտադիր չէին քաղաքը թողնել, բայց լարված իրավիճակն այլ ելք չի թողել։

«Վերջին մի քանի օրը իրավիճակը ավելի լարված էր, անընդհատ կրակոցներ, պայթյուններ։ Խարկովի կենտրոնը ոչնչացված է․ բարձրահարկ շատ շենքեր կան, ու հարվածները հենց այդ ուղղությամբ են, մարդիկ նույնիսկ չեն կարողանում ապաստարաններից դուրս գալ։ Գնացքներում սարսափելի վիճակ է, ճանապարհներին խցանումներ են։ Շատ մարդիկ կան, որ դուրս չեն գալիս, օրինակ, իմ տղան հրաժարվեց դուրս գալ և մնաց»,– պատմում է Մարինա Աթոյանը։

«Ռադիոլուր»-ի հետ զրույցի պահին Խարկովում ՀՀ պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը դեպի Խարկով ճանապարհին էր․ պատմեց՝ քաղաք տանող ուղղությամբ ճանապարհը դատարկ է, իսկ քաղաքից դուրս եկող ճանապարհին ահռելի խցանումներ են։ Ինքն ընտանիքին դուրս է հանել ու վերադառնում է Խարկով՝ ապաստարաններում մնացած հայ ընտանիքներին օգնելու։

«Խարկովը շատ մեծ վնասներ է կրել, ենթակառուցվածքներ են վնասվել, բնակելի տներ։ Շատ խնդիրներ այս պահին դեռ մնում են չլուծված, սննդի խնդիր կա, դեղորայքի, ջրի։ Որոշ խանութներ օրվա ընթացքում բացվում են, բայց ապրանքները քիչ են, և մարդիկ ստիպված են երկար հերթ կանգնել։ Կան մարդիկ, որոնք չեն էլ կարողանում ապաստարաններից դուրս գալ, որ խանութներից օգտվեն»։

Համլետ Հովհաննիսյանն ասում է՝ այս պահին չի կարող ասել, թե քանի հայ ընտանիք է հեռացել Խարկովից, բայց հստակ է, որ ռմբակոծվող քաղաքի ապաստարաններում դեռ շատ հայեր կան։

Թեմայի այլ նորություններ