Բրյուսելի գագաթնաժողովում ԵՄ պետությունների ղեկավարները հավանություն են տվել Ուկրաինային և Մոլդովային կազմակերպությանն անդամակցելու թեկնածուների կարգավիճակի տրամադրմանը, հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
«Համաձայնությունը ձեռք է բերվել: Այսօր կարևոր քայլ է դեպի ԵՄ ձեր ճանապարհին»,- գրել է նա թվիթերում։