Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը պնդում է՝ Բելառուսն էլ է մասնակցել սահմանի վրա հարձակման գործողությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    55%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    28 կմ/ժ
  • Լոռի 11°C
    91%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    12 կմ/ժ
  • Արարատ 17°C
    61%
    18 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    75%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    55%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    69%
    22 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    55%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    60%
    13 կմ/ժ
  • Արցախ 14°C
    91%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը պնդում է՝ Բելառուսն էլ է մասնակցել սահմանի վրա հարձակման գործողությանը

Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը պնդում է՝ Բելառուսն էլ է մասնակցել սահմանի վրա հարձակման գործողությանը

Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը պնդում է, որ Բելառուսի զինված կազմավորումները մասնակցել են «ուկրաինական սահմանի վրա հարձակմանը»։

«Մոտավորապես ժամը 05:00-ին (ՀՀ ժամանակով 07:00-ին) Ուկրաինայի պետական սահմանը Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության հետ տարածքում հարձակման է ենթարկվել ռուսական զորքերի կողմից, որոնց աջակցում է Բելառուսը»,- ասվում է սահմանապահ ծառայության՝ հինգշաբթի տարածած հայտարարության մեջ:

Գործակալության տվյալներով՝ սահմանային ստորաբաժանումների, սահմանապահ ջոկատների և անցակետերի վրա հարձակումներն իրականացվում են հրետանու, ծանր տեխնիկայի և փոքր զինատեսակների կիրառմամբ։

«Դա տեղի է ունենում Լուգանսկի, Սումիի, Խարկովի, Չեռնիգովի և Ժիտոմիրի շրջաններում: Բացի այդ, հարձակումը տեղի է ունենում Ղրիմի Ինքնավար Հանրապետության ժամանակավոր օկուպացված տարածքներից: Արձանագրված է նաև հակառակորդի դիվերսիոն և հետախուզական խմբերի աշխատանքը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունը տվյալներ է հավաքում վնասվածքներ ստացած սահմանապահների վիճակի մասին:

CNN-ը հայտնում է, որ զինված ուժերը Բելառուսից են հատել Ուկրաինայի հետ սահմանը։ Հեռուստաալիքի ուղիղ եթերում ցուցադրվել են տեսահսկման տեսախցիկներից արված կադրեր, որտեղ զրահամեքենաների շարասյունը շարժվում է մայրուղու երկայնքով, հեռուստաալիքը ձայնագրման վայրը նշանակել է Սենկովկա՝ ուկրաինա-բելառուսական սահմանի անցակետ:

CNN-ի թղթակից Ֆրեդերիկ Պլեյթգենի խոսքով՝ կադրերից անհնար է հասկանալ՝ զրահատեխնիկան պատկանում է Բելառուսի, թե Ռուսաստանի զինված ուժերին։

Իրավիճակը Դոնբասում ծայրաստիճան լարված է: Սահմանային գծի ողջ երկայնքով մարտեր են ընթանում: Այս գիշեր Դոնեցկի և Լուգանսկի իշխանությունները հատուկ փաստաթղթով դիմել են Ռուսաստանին՝ ռազմական օգնության համար: Վաղ առավոտյան ՌԴ նախագահը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական օպերացիայի մեկնարկի մասին, Ուկրաինայի նախագահն էլ ամբողջ երկրում ռազմական դրություն է սահմանել:

Թեմայի այլ նորություններ